ՔԿ. Վեց ամսում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 551 քրեական գործ
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 551 քրեական գործ՝ նախորդ տարվա 332-ի դիմաց, որոնցից 153-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:
Քննչական կոմիտեն հրապարակել է վիճակագրություն դիտարկվող ժամանակահատվածում վարույթում քննված քրեական գործերի վերաբերյալ: Ըստ այդմ, գործերից՝
164-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ յուրացմանը կամ վատնմանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
77-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն,
76-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով նախատեսված՝ իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցությանը կամ իշխանության անգործությանը,
58-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքին,
41-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն,
33-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք ստանալուն,
19-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք տալուն, 58-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքին,
14-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնեական լիազորությունները անցնելուն,
14-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն,
11-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով նախատեսված՝ խարդախությանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված՝ առևտրային կաշառքին,
6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված՝ դատական ակտը դիտավորությամբ չկատարելուն,
5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով նախատեսված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթմանը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելուն,
2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված՝ արհեստավարժ մարզամրցումների և հանդիսավոր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելուն,
2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածով նախատեսված՝ իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելուն,
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատմանը, որը կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով,
20-ը՝ ՀՀ գլխավոր դատախազի 19.01.2017 թվականի թիվ 3 հրամանի 2-րդ կետով հաստատված ցանկի 2-րդ կետով նախատեսված կոռուպցիոն այլ հանցագործություններ:
«Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 47 քրեական գործ՝ 102 անձի վերաբերյալ, որոնցից 20-ը՝ 45 անձի վերաբերյալ, քննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում»,-նշում են քննչական կոմիտեից:
Հարակից հրապարակումներ`
- Կաշառք ստանալիս բռնվել է կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորված չափագրողը
- Սյունիքում կոռուպցիոն բացահայտված հանցագործությունների քանակը գրեթե 3.5 անգամ ավելացել է
- Այսքանից հետո կաշառք են տալիս, կաշառք են վերցնում, վերջում ձերբակալվում են. ՀՀ վարչապետ
- Վերին Ծաղկավան համայնքի նախկին ղեկավարը յուրացումներ է կատարել
- ՀՔԾ. Քրեական գործ է հարուցվել ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստով
- 2017-ին Մալիշկայի համայնքապետը պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից ստացել է 13 մլն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան