Հայ-թուրքական սահմանը հատելիս ձերբակալվել է Բանգլադեշի քաղաքացի
Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ուժերը ձերբակալել են հայ-թուրքական սահմանն անօրինական հատած տղամարդու:
ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության լրատվական ծառայության փոխանցմամբ, նախնական ստուգման արդյունքով պարզվել է, որ սահմանախախտը Բանգլադեշի Ազգային Հանրապետության քաղաքացի է:
Նա սահմանված կարգով փոխանցվել է ՀՀ իրավապահ ուժերին: Ներկայումս իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար:
Հիշեցնենք, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում սա հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու երրորդ դեպքն է: Առաջին անգամ Աֆղանստանի քաղաքացիներ էին, երկրորդ անգամ՝ Թուրքիայի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան