Էլինա Դանիելյանը մասնակցում է Կավալա միջազգային մրցաշարին
Հունաստանում մեկնարկել է ավանդական Կավալայի միջազգային բաց մրցաշարը, որին այս տարի մասնակցում էն 133 շախմատիստ:
Մասնակիցների թվում են 12 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանւ ներկայացնում Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ մրցաշարում տեղի են ունեցել մեկնարկային առաջին երեք տուրերի պարտիաները: Խաղացված տուրերում Դանիելյանը տոնել է երկու հաղթանակ և մեկ պարտիայում պարտություն կրել: 3-րդ տուրից հետո աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են 8 շախմատիստ: Այսօր տեղի կունենա մրցաշարի 4-րդ տուրը: