Սերենա Ուիլյամս. Կարիերայի և մայր լինելու միջև հավասարակշռություն գտնելն իսկական արվեստ է
«Անցյալ շաբաթ շատ ծանր ապրումներ ունեցա ինչպես մարզական տեսանկյունից, այնպես էլ անձնական։ Կոնտայից կրեցի կարիերայի ամենախոշոր պարտությունը, սակայն դա դեռ ամենը չէր։
Երբեմն սկսում եմ մտածել, որ վատ մայր եմ»,- այս մասին «Ինստագրամ»-ի իր հետևորդներին խոստովանել է թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, որը հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանի կինն է։
«Տարբեր հոդվածներ եմ կարդացել, որ հետծննդաբերական դեպրեսիան կարող է տևել մինչև 3 տարի։ Պարբերաբար խոսում եմ ընկերներիս, քույրերիս, մայրիկիս հետ։ Նրանք ինձ ասում են, որ նման մտքեր ունենալը նորմալ է։ Նորմալ է, երբ մտածում ես, թե քո երեխայի համար անհրաժեշտ ամեն ինչ չես անում։
Կարիերայի և մայր լինելու միջև հավասարակշռություն գտնելն իսկական արվեստ է»,- գրել է թենիսիստուհին։
Հարակից հրապարակումներ`
- Սերենա Ուիլյամսը կարիերայի ընթացքում խոշորագույն պարտությունն է կրել
- Սերենա Ուիլյամսը խոստովանել է, որ արգելված դեղամիջոցներ է օգտագործել
- Սերենա Ուիլյամսը երեխայի ծնվելուց հետո առաջին պաշտոնական հաղթանակն է տարել
- Սերենա Ուիլյամսը չի մասնակցի Australian Open-ին
- Սերենա Ուիլյամսի ու Ալեքսիս Օհանյանի հեքիաթային հարսանիքը
- Սերենա Ուիլյամսն ամուսնացել է միլիոնատեր Օհանյանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան