Փաստաբանների վիրավորանքների մասին հայտարարությամբ հանդես կգա Արդարադատության նախարարությունը
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը երեկ տարածած հայտարարության մեջ հույս էր հայտնել, որ գործող իշխանությունը հրապարակային դիրքորոշում կհայտնի փաստաբաններին վիրավորելու խնդրի վերաբերյալ:
Պարզելու՝ պատրաստվո՞ւմ է կառավարությունը նման հայտարարությամբ հանդես գալ, Panorama.am-ը դիմեց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանին:
«Այս հարցով ավելի մանրամասն կխոսի արդարադատության նախարարը: Նա է լիազորված ավելի դետալավորված խոսել: Ուղղակի ես իմ կողմից կարող եմ մեկնաբանել, որ Հայաստանում անընդունելի է ոչ միայն փաստաբաններին, այլև ցանկացած մարդու վիրավորելը»,-ասաց նա:
Հնարավո՞ր է կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդես գա հայտարարությամբ: Ի Պատասխան Եղոյանն ասաց, որ կառավարության անունից լիազորված է այդ մասին խոսել նախարար Արտակ Զեյնալյանը:
Արդարադատության նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ խնդրի վերաբերյալ նախարարությունը հայտարարություն կտարածի շուտով: Ժամկետները չհստակեցվեցին:
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբյան. Ակնկալում ենք իշխանության հրապարակային դիրքորոշումը՝ փաստաբաններին վիրավորելու խնդրի վերաբերյալ
- Հայկ Ալումյան. Վիրավորանքների հեղինակները համոզված են, որ ներկա իշխանությունները դա կհանդուրժեն
- Արա Զոհրաբյանը կոչով դիմել է քաղաքացիներին, հորդորով՝ փաստաբաններին