Ալիշեր Ուսմանովը վաճառում է «Արսենալի» բաժնեմասը
Ամերիկացի միլիարդատեր Սթեն Կրոնկեն ռուսաստանցի գործարար Ալիշեր Ուսմանովից գնելու է Լոնդոնի «Արսենալի» բաժնետոմսերի 30 տոկոսը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդում է Independent-ը։
Կրոնկեի ընկերությունը Ուսմանովի ընկերությանը կվճարի 550 միլիոն ֆունտ սթեռլինգ՝ շուրջ 712 միլիոն դոլար, մեկ բաժնետոմսը գնահատվել է 29,4 հազար ֆունտ՝ 38 հազար դոլար։
Այսպիսով, ամերիկացին շարժվում է դեպի ակումբի բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք բերելուն։
Ներկայումս Կրոնկեի մասնաբաժինը Արսենալում կազմում է 67 տոկոս։ 2017 թվականի մայիսին նա հրաժարվել էր վերահսկիչ փաթեթը վաճառել Ուսմանովին, որը դրա համար առաջարկել էր 1,3 միլիարդ։ Ամերիկացի միլիարդատերը փաթեթի տերն է 2011 թվականի ապրիլից։ Ուսմանովը Արսենալի համասեփականատեր է դարձել 2007 թվականից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան