ԲԴԽ որոշմամբ հաստատվել է սնանկության դատարանի դատավորների թեկնածուների կազմը
Բարձրագույն դատական խորհուրդը նախօրեին հանդիպում է անցկացրել սնանկության դատարան տեղափոխվելու դիմում ներկայացրած դատավորների թեկնածուների հետ:
Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 22-րդ մասի համաձայն, Բարձրագույն դատական խորհրդի փակ գաղտնի քվեարկությամբ որոշվել է Հանրապետության նախագահին ներկայացնել սնանկության դատարանի դատավորների թեկնածուներին՝ հետևյալ կազմով.
1. Աթաբեկյան Արթուր
2. Ավագյան Գարիկ
3. Բաբայան Արսեն
4. Թադևոսյան Սամվել
5. Խաչատրյան Արմեն
6. Կատվալյան Լիլիթ
7. Կուբանյան Արա
8. Հովհաննիսյան Արտաշես
9. Մկրտչյան Բագրատ
10. Նարինյան Գևորգ
11. Չիչոյան Արմեն
12. Փոլադյան Տիգրան
Սնանկության դատարանը գործելու է 2019 թվականի հունվարի 1-ից: