Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հաղթողները հայտնի կդառնան այս ամսվա վերջին
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի միջազգային հանձնաժողովը ավարտել է 2018 թվականին ներկայացված աշխատանքների նախնական ուսումնասիրությունը և գրախոսությունը։
Աստղադիտարանից հայտնում են՝ ներկայումս հանձնաժողովի կողմից շարունակվում է լավագույն թեկնածուների քննարկումը։ Ուսումնասիրվում են լրացուցիչ տվյալներ, այդ թվում այլ խոշոր գիտական մրցանակների ստացումը, թեկնածուների վարկանիշը համաձայն տարբեր հեղինակավոր տվյալների շտեմարանների, ներկայացված աշխատանքներում համահեղինակների ներդրման աստիճանը և այլն։ Լրացուցիչ գրախոսությունների և քննարկումների անհրաժեշտության պատճառով մրցանակի 2018 թվականի հաղթողները կորոշվեն և նրանց անունները կհրապարակվեն այս ամսվա օգոստոսի վերջին։
2018թ.-ին մրցույթին հայտերի ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 18-ն էր: Նախատեսվում էր հաղթողների որոշել մինչև սույն թվականի հուլիսի 18-ը:
Հիշեցնենք, որ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը հիմնադրվել է 2009 թ.-ին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։ Այն տրվում է սկսած 2010 թվականից` երկու տարին մեկ անգամ, աստղագիտության և աստղաֆիզիկայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար՝ անկախ գիտնականի քաղաքացիությունից:
Այս տարի մրցանակը կկազմի 300.000 ԱՄՆ դոլար նախկին 500.000-ի փոխարեն:
Հարակից հրապարակումներ`
- «Բախտ եմ ունեցել հանդիպել Վիկտոր Համբարձումյանի հետ». իտալացի գիտնական
- ՀՀ ԳԱԱ նախագահ. Մեծ կարևորություն է դարձել «Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը»
- Կշնորհվի Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
- Հայտնի են Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2014թ. հաղթողներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան