ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկում է ավտովարկերի գնման գործընթաց
ՎՏԲ Հայաստան բանկն ընդլայնելով իր վարկային պրոդուկտների ցանկը՝ առաջարկում է նոր ծրագիր` «Ավտովարկերի գնում», որը նախատեսված է այլ բանկերում և վարկային կազմակերպություններում ավտովարկեր ունեցող հաճախորդների համար:
Բանկի մամուլի կենտրոնից հայտնում են, որ նոր պրոդուկտը հնարավորություն է տալիս դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդներին՝ իրենց ավտովարկերը տեղափոխել ՎՏԲ-Հայաստան Բանկ` բարելավված պայմաններով` թեթևացնելով ամսական վարկային բեռը:
Վարկերը գնվում են հենց Ավտովարկ պրոդուկտի տեսքով` սկսած ընդամենը 13.5%-ից մինչև 60 ամիս մարման ժամկետով: Ավտովարկի գնման պահին ավտոմեքենայի ժամկետը չպետք է գերազանցի արտադրման պահից 10 տարին:
ՎՏԲ Հայաստան բանկի կողմից ավտովարկերի գնման ակնհայտ առավելություններից են նաև այն, որ`
- ավտոմեքենայի գնահատման համար անհրաժեշտ չէ օգտվել անկախ գնահատող կազմակերպության ծառայություններից: Ավտոմեքենայի գնահատումը Բանկը կատարում է անվճար:
- Վարկի ողջ ընթացքում Բանկն իրականացնում է վարկառուի և ավտոմեքենայի ապահովագրում (Կասկո ապահովագրություն):
Ավտովարկի գնման նախնական որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում, որի համար անհրաժեշտ է միայն անձը հաստատող փաստաթղթի և սոց. քարտի առկայությունը (հանրային ծառայությունների համարանիշ):
ՎՏԲ-Հայաստան բանկում վարկերի վերաֆինանսավորման պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այցելելով Բանկի մասնաճյուղեր, www.vtb.am կայք կամ զանգահարելով 87-87 Միասնական տեղեկատվական կոնտրոն:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը զգալիորեն նվազեցնում է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները
- Mastercard-ի կողմից կազմակերպված “Innovation award” ֆորումում ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթել է «Առաջին անhպում քարտերը Հայաստանում» անվանակարգում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է ոսկու գրավադրմամբ վարկեր`ավելացնելով վարկի գումարը մինչև 30%
- ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է IntelExpress համակարգով դրամական փոխանցումների ուղարկումն ու վճարումը
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում մեծ ճանաչում է վայելում քարտից քարտ փոխանցումների ծառայությունը
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաղորդագրությունը՝ վարկային միջնորդ կազմակերպությունների վերաբերյալ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը գործարկում են #երբշահումես ակցիան
- ՎՏԲ-Հայաստան Բանկ. Մեկնարկում է ժամկետանց սպառողական վարկերի դիմաց կուտակված տուգանքների համաներումը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը նորացրել է իր թոփ-մենեջմենթի թիմը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին