Պավել Մանուկյանը պնդեց՝ ոստիկանին կրակելու մասին ցուցմունքը
Շարունակվում է ՊՊԾ գունդը գրավելու գործով «Սասնա ծռերի» անդամների դատավարությունը։
Մեղադրյալներից Պավել Մանուկյանը նիստի ընթացքում կրկնեց այն հայտարարությունը, որ արել էր նիստերից մեկի ժամանակ, ըստ որի՝ ՊՊԾ գնդում ոստիկանի ուղղությամբ պատահական կրակոց արձակողը Արմեն Բիլյանը չէ, այլ Էդվարդ Գրիգորյանը։
«Ես արդեն հայտարարել եմ, որ դա բացարձակ ճշմարտություն է։ Եթե այդ քայլը Էդվարդ Գրիգորյանի փոխարեն կատարած լիներ Արամ Մանուկյանը՝ իմ տղան, ես հայտարարելու էի, որ այդ պատահական կրակոցի հեղինակը Արամ Մանուկյանն է, չնայած Արամ Մանուկյանն ինքն էր ասելու, որ ինքն է։ Իմ ասածը բացարձակ ճշմարտությունն է, այլևս վերջ կեղծիքին։
Սա իրականություն է, կրակոցին ականատես ես եմ եղել, մեկ մետր հեռավորության վրա եմ եղել, և քիչ էր մնում պատահաբար զոհվեր նաև մեր Լամբարյան Արմենը»,-ասաց Պավել Մանուկյանը:
Դատավորի հարցին, թե կարո՞ղ են արձանագրել, որ հիմա ցուցմունք է տալիս, Պավել Մանուկյանն ասաց. «Ոնց ուզում եք արձանագրեք։ Սա հայտարարություն է»։
Նշենք, որ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել ՊՊԾ գնդում վիրավորված, այնուհետև հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանների պարզաբանումը Պավել Մանուկյանի հայտարարությունների վերաբերյալ
- ՊՊԾ գնդում ոստիկանի ուղղությամբ պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է. Պավել Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան