Տիգրանակերտում հայտնաբերվել են անտիկ ժամանակաշրջանից կարասային թաղումներ
Արցախի հնագիտական արշավախումբը Տիգրանակերտում պեղումներ իրականացնելու ընթացքում հյուսիսային պատի մոտ հայտնաբերել է անտիկ ժամանակաշրջանից կարասային թաղումներ (հին ժամանակներում հանգուցյալներին հուղարկավորում էին նաև կարասներում): «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը:
Նրա խոսքով, պեղումներն իրականացվել են ռուսաստանաբնակ բարերար Արտեմ Քոչարյանի ֆինանսավորմամբ: Այդ պեղումների ժամանակ էլ գտնվել են թվով երեք կարաս:
«Կարասների չափսերից երևում է, որ մեկը մանկան համար էր. այդ կարասի վրա պատկերված են որսի և այլ պատկերներ: Գտնված կարասները դեռ պետք է վերակագնվեն, որը բավական մեծ գործ է: Հստակ տեղեկություններ և վկայություններ այս պահի դրությամբ մասնագետները դժվարանում են ասել. նյութը դեռևս խորն ուսումնասիրման կարիք ունի, սակայն կարող ենք ասել, որ այն մ.թ.ա 1-ին և մ.թ. 1 դարերին է վերաբերում: Ի դեպ, երկրագիտական թանգարանում ցուցադրության դրված կա նմանատիպ կարաս»,-տեղեկացրել է Ա. Հայրապետյանը և նշել, որ հուլիսի 10-ից Տիգրանակերտում սկսված հնագիտական պեղումները շարունակվելու են մինչև օգոստոսի 17-18-ը:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրանակերտի կերպարի որոշակի կարևոր կետեր արդեն բացահայտված են. Հ. Պետրոսյան
- Տիգրանակերտի հետազոտությունը շատ նոր խնդիրներ առաջ քաշեց. Արշավախմբի ղեկավար
- Ծառատունկ` Արցախի Տիգրանակերտի տարածքում
- «Արցախի Տիգրանակերտի աղյուսաշեն կառույցները» ներկայացվել են Լիոնում կայացած միջազգային կոնգրեսում
- Արցախում ժամկետային զինծառայողների կողմից հայտնաբերված գտածոները ցուցադրվելու են Տիգրանակերտի թանգարանում
- Տիգրանակերտի հետազոտության, ձեռքբերումների և խնդիրների մասին (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան