Հուլիսին սպառողական շուկայում արձանագրվել է 1.2% գնանկում
2018թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.2% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.9% գնանկումով: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) և ոչ պարենային ապրանքների գների` համապատասխանաբար 2.5% և 0.5% նվազում, իսկ ծառայությունների ոլորտում՝ սակագների 0.1% հավելաճ:
Ըստ վիճկոմիտեի, 2018թ. հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2%, ինչը կրկնել է նախորդ ամսվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.2% նվազում):
2018թ. հուլիսին 2017թ. հուլիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.3%, այդ թվում, սննդամթերքինը (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ)` 101.3%, ոչ պարենային ապրանքներինը`105.5%, ծառայությունների սակագներինը` 101.4%, իսկ հունվար-հուլիսին 2017թ. հունվար-հուլիսի համեմատ` համապատասխանաբար 102.4%, 102.0%, 104.9% և 101.5%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2018թ. հուլիսին հունիսի համեմատ սպառողական գները նվազել են 1.5-0.5%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վաղարշապատ և Աշտարակ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.1%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին