Արարատի մարզպետ. «Մասիս» ԲԿ-ի աշխատակիցներին կոչ եմ անում չտրվել սադրանքներին
«Կարգադրություն եմ ստորագրել Նունե Ավանեսյանին «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ
գործադիր տնօրենի պաշտոնից ազատելու մասին»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Խոսելով պատճառների մասին՝ նա նշել է. «Բացարձակ անձնավորված ոչինչ չունեմ հարգարժան տիկնոջ դեմ, պարզապես իրականացնում եմ օրենքով ինձ վերապահված մարզպետի լիազորությունները, քանի որ անձամբ պատասխանատվություն եմ կրում մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ցանկացած հիմնարկի գործունեության համար, իսկ մեր քաղաքացիների առողջությունը ամենից առավել է»:
Գարիկ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ կարգադրություն է ստորագրել Հայկ Հովհաննիսյանին «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին։
«ԲԿ-ի բոլոր աշխատակիցներին կոչ եմ անում չտրվել նախկին տնօրենի կողմից կազմակերպված սադրանքներին և անցնել աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարմանը»,-նշել է մարզպետը:
Մամուլի հրապարակումների համաձայն, Մարզպետն առանձին-առանձին իր մոտ էր կանչել մարզի բուժհաստատության ղեկավարներին՝ հորդորելով նրանց ինքնակամ դիմում ներկայացնել և հեռանալ: Այս գործըթնացին զուգահեռ մարզպետը հներից «ազատված» պաշտոններն արդեն իսկ իր շրջապատի մարդկանց է խոստացել:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Արարատի մարզպետը Սուրենավան գյուղում կրքեր է բորբոքում
- «Ժամանակ». Արարատի մարզպետի թիրախում ավշարցի Գրիգորյան եղբայրներն են
- «Հրապարակ». Կադրային խոշոր փոփոխություններ է սպասվում Արարատի մարզպետարանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան