Հասարակություն 15:46 09/08/2018 Հայաստան

Հայաստանի պետհիմնարկների արհմիություն. Արհմիությունը մեկ մարդու պաշտպանության համար չէ

Հայաստանի պետհիմնարկների արհմիության դիրքորոշում է հայտնել արհեստակցական միությունների մասին օրենքի փոփոխության նախագծի վերաբերյալ: 

Հիշեցնենք, որ  հուլիսի 26-ին կառավարության հերթական նիստում ընդունվեց  «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի հեղինակներն են Ծառուկյան խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը, Նորա Առուստամյանը, Վահե Էնֆիաջյանը, Հակոբ Նազարյանը, Արթուր Մանուկյանը, Լուիզա Սարգսյանը, Իվետա Տոնոյանը և Շաքե Իսայանը։

Արհմիության տարածած հայտարարության մեջ ասված է. 

«Ըստ հեղինակների նախագիծը փորձում է լուծել արհմիության անկախության խնդիրը։ Նախագծի հեղինակները փաստացի առաջարկում են հետևյալը՝  բոլորովին տարբեր աշխատավայրերից աշխատողներ կարող են միավորվել և ստեղծել մեկ արհեստակցական կազմակերպություն: Օրինակ՝ ավտոբուսի վարորդը, սուպերմարկետի աշխատողը և կազինոյի մատուցողը միասին ձևավորում են արհեստակցական կազմակերպություն:


Եկեք հասկանանք, ինչպես կգործի նման արհեստակցական կազմակերպությունը: Եթե նույնիսկ նրանք ունենան միջոցներ այդ աշխատավայրերից անկախ որևէ անձի վարձրատրել այդ արհմիությունում աշխատելու համար, ապա որ՞ն է լինելու այդպիսի «արհմիության» իմաստը և գործառույթը: Արհեստակցական միության գործունեության, աշխատանքային շահերի ներկայացման հիմնական գործիքը կոլեկտիվ պայմանագիրն է կամ գործադուլը: Բայց թե առաջինը, թե երկրորդը հնարավոր է օգտագործել միայն կոլեկտիվի զգալի մասը միավորելով։ Իսկ առաջարկվող տեսակի արհեստակցական կազմակերպությունը ինչպե՞ս և ինչո՞ւ պետք է վարի կոլեկտիվ բանակցություններ և կոնկրետ որ գործատուի հետ՝ մնում է անհասկանալի։ Ինչպես և ինչու պետք է կնքվեն կոլեկտիվ պայմանագրեր, եթե արհմիությունը կազմված լինի տարբեր կազմակերպությունների քիչ թվով աշխատողներից: Այս դեպքում կոլեկտիվ բանակցություններ ապահովելը կդառնա համարյա անհնարին և նաև անիմաստ:

Արհմիության հիմնական ու կարևոր ուժը հենց միավորված կոլեկտիվն է, որը միասին կամ ընտրված անձերի միջոցով բանակցում է գործատուի հետ, պահանջում և ստանում ավելի շատ վարձատրություն կամ ավելի լավ աշխատանքային պայմաններ։ Արհմիությունը մեկ մարդու պաշտպանության համար չէ՛, այլ կոլեկտիվ շահը ներկայացնելու համար: Իհարկե կարելի է ընթացքում նաև մեկ մարդու խախտված իրավունք պաշտպանել և դրա համար արհմիությունը, որը միջոցներ ունի կարող է վարձել փաստաբան, և այստեղ կապ չունի, թե արհմիության նախագահը գործատուից է կախված, թե ոչ: Այստեղ կարևորն այն է, որ աշխատողը, ում իրավունքը խախտվել է ունենա կամք և ցանկություն վերականգնելու իր իրավունքը։

Եթե այդ տիպի արհեստակցական կազմակերպությունը միավորի մեկ աշխատավայրի մեծ թվով աշխատողներ, կունենանք նույնը ինչ ունենք այսօր, և փաստորեն այս փոփոխությունը անիմաստ է և կարող է հանգեցնել արհմիությունների էլ ավելի սեպարատիզացիայի, քայքայմանը և թուլացմանը: Երկրորդ կարևոր փաստարկը այս փոփոխության դեմ այն է, որ այս տիպի կազմակերպության ստեղծումը հակասում է արհմիության ճյուղային (ոլորտային) ձևավորման սկզբունքին։ Պետք չէ հեծանիվ հորինել. ամբողջ աշխարհում արհմիությունները ձևավորվում են հենց ճյուղային սկզբունքով։ Դրա համար կա կարևոր պատճառ։ Վերադառնանք կոլեկտիվ բանակցություններին, որը արհմիությունների հիմնական գործիքն է։ Նույն ճյուղում խնդիրները միանման են, օրենսդրությունը ևս, և այստեղ մասնագիտական հմտությունները և ճյուղի առանձնահատկությունները շատ կարևոր դեր ունեն բանակցությունների կամ խնդիրների բարձրաձայնման համար։ Որպեսզի մեկ արհեստակցական կազմակերպությունը կարողանա կոլեկտիվ բանակցություններ վարել տարբեր ոլորների գործատուների հետ, պետք է ունենա տարբեր արհեստավարժ մասնագետներ, ինչը ենթադրում է, որ պետք է նաև շատ գումար, իսկ անդամավճարով դա քիչ հավանական է։

Նախագծի հիմնավորումում ասված է, իբր թե գործատուները արհմիություններին գումար են տալիս, ինչը ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը։ Այդ ո՞ր գործատուն է արհմիությանը փող տալիս և ո՞րն է իր շահը այստեղ: Շատ հետարքրքիր կլիներ այդպիսի վիճակագրություն մեզ ներկայացնեին՝ տեսնեինք, թե գոյություն ունեցող մոտ 700 արհեստակցական կազմակերպություններից քանիսն են, որ գումար են ստանում գործատուներից: Իսկ եթե այդպիսի վիճակագրություն չկա, ուրեմն դրա մասին խոսելն էլ անիմաստ է։

Միանշանակ համաձայն ենք, որ այսօր ունենք անկախության խնդիր կազմակերպությունների մակարդակում, սակայն այդ անկախությունը ապահովելու համար օրենսդրությունը նախատեսել է համարյա բոլոր հնարավոր տարբերակները՝ ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն։

Մինչև հեղափոխությունը Հայաստանում օրենքներ կային, բայց ոչ բոլորն էին գործում, այդպես էլ այս դեպքում է՝ պետք է քաղաքական կամք դրսևորվի և օրենսդրությունը կսկսի գործել։ Օրինակ՝ իշխանության ներկայացոցիչները բարձր մակարդակով հայտարարեն, ինչպես դա արվեց դատարանների մասով, որ արհեստակցական կազմակերպությունները անկախ են, ոչ մի պետական պաշտոնյա կամ գործատու իրավունք չունի ազդելու կամ խոչընդոտելու, և կոչ արվի բոլոր աշխատողներին, որ պահանջատեր լինեն, որպես արհեստակցական կազմակերպության անդամ ակտիվ մասնակցություն ունենալ արհեստակցական կազմաերպության կողմից որոշումների ընդունմանը, իսկ գործատուները իրենց դրանից զերծ պահեն և գործեն միայն օրենքով, ապա հարցը ինքնիրեն կարող է մասամբ լուծվել։

Հաջորդ քայլը այդ ուղղությամբ հետևյալն է. բավական է օրենքով պահանջել, որ ցանկացած ստեղծված արհեստակցական կազմակերպություն դառնա որևէ ճյուղային արհմիության անդամ, իսկ այդ միությանը տրվի հնարավորություն այդ կազմակերպությունում ներկայացնել աշխատողների շահերը առանց կազմակերպության միջնորդության։

Առաջարկվող փոփոխությունը իր մեջ նաև այլ վտանգներ է պարունակում: Այն  կարող է բերել նրան, որ խոշոր սեփականատերերը, որոնք ունեն բազմաթիվ խոշոր բիզնեսներ ամենատարբեր ոլորտներում, հնարավորություն կստանան իրենց «վստահված» անձանց միջոցով ստեղծել խոշոր արհեստակցական կազմակեպություններ, ներգրավելով իրենց բիզնեսների և իրենց «ազդեցության գոտիներում» գտնվող տարածքների բոլոր աշխատողներին, ֆինանսական միջոցներով սնել այդպիսի արհմիությունը և հետագայում օգտագործել այն որպես հարմարավետ պլատֆորմ՝ իրենց քաղաքական (և մասնավորապես ընտրական) շահերը առաջ տանելու համար:

Այս կետը չափազանց վտանգավոր է, քանի որ հնարավորություն կբացվի նորից մեզ բոլորին հայտնի մեխանիզմները գործի դնել՝ ասել է թե մարդկանց զանգվածները օգտագործել բիզնես-շահերը քաղաքական աստառի տակ առաջ տանելուն:

Ինչը տասնյակ տարիներ արվում էր օգտագործելով կուսակցությունները, որոնք քաղաքական ֆունկցիա ունենալու փոխարեն ծառայում էին որպես սեփական բիզնեսի ցուցափեղկ քաղաքականության մեջ»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:45
Ասում են Գյումրու ընդդիմադիր թեկնածուները խուճապի մեջ են, բայց վայնասունն էն կողմից է. Ռուբեն Մխիթարյան
«ՔՊ-ին ուղղված իմ բովանդակային քննադատաւոյթնաը որևէ բովանդակային արձագանք կամ զրպարտության համար Դատախազություն դիմել չի եղել։ Լինում է...
Աղբյուր` Panorama.am
09:44
Երևանում կանչի շտապող բժիշկները բռնnւթյшն են ենթարկվել
Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը...
Աղբյուր` Panorama.am
09:42
ԱՄՆ Պետքարտուղարություն. ՄԱԿ ԳԱ-ի թշնամական բանաձևերը չեն օգնում Ուկրաինայում հակամարտությունների կարգավորմանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) թշնամական բանաձևերը չեն նպաստում Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին երկուշաբթի օրը Breitbart...
Աղբյուր` Panorama.am
09:41
Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է
Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից։
Աղբյուր` Panorama.am
09:17
Այսօր մի քանի հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:11
Փետրվարի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 25-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.58 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:05
Ճանապարհների վիճակը ժամը 9։00-ի դրությամբ
Փետրվարի 25-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ն բավարար ձայներ չունի. Ինչ է պատրաստվում անել իշխանությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ ընտրություններից դասեր քաղած իշխանությունները ՏԻՄ ընտրություններում նախապես հոգում են ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Փաշինյանը հետապնդումների նոր ալիք է սկսում, որի թիրախում քաղաքական քննադատությունն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքական իշխանությունները ՀՀ կառավարությունից...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Փաստ». Հնարավոր է Հայաստանում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գների արհեստական նոր աճ արձանագրվի
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար առանց ներմուծման մաքսատուրքի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Փաշինյանը փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին կգնա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Փաստ». «Ժառանգություն» կուսակցությունը ռեբրենդինգի կենթարկվի
Ո՞վ է գլխավորություն կուսակցությունը
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Տպավորություն է ՔՊ-ականները ուրախ կլինեն Գյումրիում ընդդիմության հաղթանակով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 30-ին նշանակված Գյումրու ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում մարզպետներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում է մարզպետներին. ավտոպարկը կրճատեց, նրանց...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Փաստ». Պարզ «նիկոլություն» ֆրանսիական մոտիվներով՝ բոլորը մեղավոր են, ինձանից բացի
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Ժողովուրդ». ՔՊ-ում սատարում են Ալեն Սիմոնյանին թքելու համար պատժելու և Սամվել Վարդանյանին խոշտանգելու համար պատիժներ չլինելու բողոքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Վարդգես Գասպարին, գետնին պառկելով, շարունակում է այս կամ այն անարդարության վրա...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Հրապարակ». Իշխանությունը հարմար թեկնածու է փնտրում ՍԴ-ում դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ ՄԻԵԴ դատավոր նշանակվելուց հետո ՍԴ-ում դատավորի թափուր տեղը...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչու է դժվար կամ անհնար «հատիկ-հատիկ» օպերացիայով բռնագանձման գործընթացը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սոցհարթակներում Նիկոլ Փաշինյանի սկսած «հատիկ-հատիկ» օպերացիայով դեռ որևէ գույք չի...
Աղբյուր` Panorama.am
23:18
Բելառուսում ապրող հայ բլոգեր Բելլա Բաբախանյանն Հայաստանում է
«Դեռ ուշքի չեմ եկել, երբ ինքնաթիռում էի, ասում էի, մինչև Հայաստանի հողի վրա չիջնեմ, չեմ հավատա»,- «Զվարթնոց»...
Աղբյուր` Panorama.am
22:54
Թրամփը հնարավոր է համարել ուկրաինական հակամարտության կարգավորումն առաջիկա շաբաթների ընթացքում, այլապես կվերածվի երրորդ համաշխարհային պատերազմի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում։...
Աղբյուր` Panorama.am
22:38
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվում պահվող ռազմագերիների խնդիրը
ՀՀ ԱԳ-ից հայտնում են, որ  Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։...
Աղբյուր` Panorama.am
22:33
Ավանից Շրջանային մեկ ժամ կիլկիի ու շպրոտի մեջ ներքին փիլիսոփայական բանավեճից հետո, կանգառում դուրս եմ թռչում ավտոբուսից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Առավոտյան ուշանում եմ և վերլակում անհանգիստ մտածում, որ հակառակի պես աննորմալ ցրտի պատճառով...
Աղբյուր` Panorama.am
22:16
«Ֆլայ Արնա»-ն սնանկ է ճանաչվել
Հունվարի 27-ին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով, սնանկ է ճանաչվել...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել հակառուսական բանաձևին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 93 երկիր, 18 դեմ և 65 ձեռնպահ ձայներով Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել: ԱՄՆ-ը դեմ է քվեարկել,...
Աղբյուր` Panorama.am
21:23
Խոշոր ավտովթար «Mercedes»-ի ու «Volkswagen Golf»-ի մասնակցությամբ, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
Փետրվարի 24-ին, ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 53-ամյա Ռուբեն Ո․-ի...
Աղբյուր` Panorama.am
20:59
Մինչև վերջին պահն էլ մարտունեցիները մնացին աննահանջ ու պաշտպանեցին իրենց սահմանագիծը․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «2021 թվականն էր, Արցախի Մարտունու շրջան էի գնացել:...
Աղբյուր` Panorama.am
20:54
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
20:44
Թաքուն ընթացակարգով կառավարությունը պատրաստվում է «Լիդիան Արմենիա»-ին հայկական բանկերի միջոցով 150 մլն դոլարի վարկ տալ․ Թեհմինե Ենոքյան
Բնապահպան, «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը գրել է․ «Առանց կառավարության նիստի թաքուն ընթացակարգով...
Աղբյուր` Panorama.am
20:32
Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
20:26
Այսօրվա դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի շուրջ 3800 ԱՄՆ դոլար պետական պարտք ունի․ տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական  պարտք և հարկային տեռոր ! Օրեր առաջ Ֆբ օգտատերերը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}