Անհասկանալի ավիահարվածի հետևանքով տասնյակ երեխաներ են զոհվել
Եմենի Դահիան քաղաքում երեխաներով ավտոբուսն ընկել է ավիահարվածի տակ։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, զոհվել է առնվազն 20 մարդ։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տվյալներով, հարվածի տակ է հայտնվել քաղաքի շուկան, մի քանի տասնյակ սպանված ու վիրավոր կա։
Տեղի ԶԼՄ-ները հաղորդում են 39 զոհի և 51 տուժածի մասին, որոնց մեծ մասը երեխաներ են։ Թե ով է հասցրել հարվածը, չի ճշտվում, սակայն պատասխանատվությունը դնում են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի վրա։
Ավելի վաղ, օգոստոսին կոալիցիան հրթիռակոծել էր նավահանգիստը և ձկան շուկան Հոդեյդա քաղաքում, սպանվել էր 26, վիրավորվել 35 մարդ։
Քաղաքացիական պատերազմը Եմենում շարունակվում է 2014 թվականից։ Կողմերից մեկը հուսիտների մարտական թևն է՝ շիաների Անսար Ալլահ շարժումը և երկրի նախկին ղեկավարությանը լոյալ տրամադրված բանակը, մյուս կողմում նրանց կողմից քշված սուննի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Խադին ու Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին