Էկվադորի նախագահն ասել է, թե երբ Ասանժը կլքի դեսպանատան շենքը
Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարել է, որ Վիքիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժը կարող է լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանատան շենքը ցանկացած պահի։
Գազետա.ռու-ն գրում է, որ Մորենոյի խոսքով, ներկայումս Էկվադորի կառավարությունը բանակցում է Ասանժի ներկայացուցիչների հետ։ Նա հավելել է, որ եթե կողմերը հասնեն համաձայնության, ըստ որի Ասանժի իրավունքները չեն խախտվի, Վիքիլիքսի հիմնադիրը կլքի Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը։
Ավելի վաղ փաստաբան Ջուլիանա Ռոբինսոնը, որը ներկայացնում է Ասանժի շահերը, հայտարարել է, որ անհանգիստ է իր պաշտպանյալի առողջական վիճակի կապակցությամբ։
2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան