Կասկածներ ունենք, որ Մարտի 1-ի գործով կան այլ փաստաթղթեր ևս. ՀՔԾ պետ
«Կարելի է ասել, որ Մարտի 1-ի գործը նորից քննվում է՝ իր բոլոր հանգամանքներով»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
«Եթե հաշվի առնենք, որ այնպիսի կարևոր փաստաթուղթ, ինչպիսին 0038 հույժ գաղտնի հրամանն է, նախաքննության այս 10,5 տարվա ընթացքում նախաքննության մարմնի կողմից փորձ չէր արվել հայտնաբերելու, գործին կցելու ու դրա շուրջ քննություն իրականացնելու, արդեն պատկերացրեք, որ մենք ունենք նաև կասկածներ, որ կան այլ փաստաթղթեր, այլ վկայություններ ևս։ Ներկայում մեծ ծավալի քննչական գործողություններ են կատարվում, բնականաբար, կլինեն նոր տուժողներ»,- նշեց Սասում Խաչատրյանը:
Հարցին, թե նախկինում մեղադրված անձանցից քանիսն են ներկայում տուժող ճանաչվել, ՀՔԾ պետը դժվարացավ պատասխանել: Նրա խոսքով՝ առկա է միտում, որ մարդիկ, որոնք ժամանակին վախենալով քրեական հետապնդումներից նույնիսկ չեն հայտնել իրենց մարմնական վնասվածք ստանալու մասին, այսօր դիմում են և տուժողի դատավարական կարգավիճակ են ստանում, հայտնում են գործի մասին իրենց ունեցած ամբողջ տեղեկատվությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան