Թուրքիայի 3-րդ ատոմակայանը կկառուցվի Չինաստանի հետ համագործակցությամբ
Թուրքիան և Չինաստանն ատոմային էներգիայի արտադրության ոլորտում համագործակցության ուղղությամբ առաջին քայլն են կատարել։ Թուրքիան սկսել է Աքքույուից և Սինոպից հետո 3-րդ ատոմակայանի կառուցման աշխատանքները նախաձեռնել։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը տեղեկացրել է, որ Թրակիայում կառուցվելիք ատոմակայանը դեռևս նախագծման փուլում է։ Ներկայումս Թրակիայում ատոմակայանի համար որոնվում է հարմար տարածք:
Շուրջ 30 մլրդ դոլար արժողությամբ այս նախագծում Թուրքիայի գործընկերը կլինի Չինաստանը, ատոմակայանի նախագծի համար անցկացվելիք աճուրդն էլ կիրականացվի չինական արժույթով՝ յուանով։