Զբոսաշրջության ոլորտում այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 12% աճ. նախարար
Զբոսաշրջության ոլորտում այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 12 տոկոս աճ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքվեց՝ արդյոք զբոսաշրջության աճ այս տարի ունենալո՞ւ ենք։
«Այո, մենք արդեն ունենք կիսամյակային կտրվածքով շուրջ 12 տոկոս աճ ու սպասում ենք շատ ավելի մեծ հնարավորությունների, հատկապես, աշնանային այս շրջանում»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ բավական հետաքրքիր է թե գաստրոտուրիզմը, թե էթնոտուրիզմը, թե էկոտուրիզմը։
«Սրան գումարվել է նաև նոր Հայաստանը տեսնելու ցանկացողների թվի աճը»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը: