«Վիկիլիքս»-ի հրապարակման հիման վրա անձին չի կարող մեղադրանք առաջադրվել. ՀՔԾ պետ
Արմեն Գևորգյանին «Վիկիլիքս»-ի հրապարակման հիման վրա չէ մեղադրանք առաջադրվել: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
««Վիկիլիքս»-ի հրապարակման հիման վրա անձին չի կարող մեղադրանք առաջադրվել։ Անձին որպես մեղադրյալ ներգրավվելու հիմքը նրա կողմից հանցանք կատարելու մասին վկայող ապացույցների բավարար համակցությունն է։ Քրեական դատավարության օրենսգրքով թվարկված ապացույցների ցանկից դուրս որևէ այլ փաստական տվյալ չի կարող դրվել մեղադրանքի հիմքում: Այսինքն՝ եթե անձին մեղադրանք է առաջադրվել, ուրեմն եղել են քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով ձեռք բերված ապացույցներ»,- նշեց ՀՔԾ պետը՝ նշելով, որ չի կարող մանրամասնել, թե ինչ ապացույցների մասին է խոսքը:
Հարցին, թե ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանի անվտանգության հետ կապված խնդիր չի՞ տեսնում, Սասուն Խաչատրյանն ասաց, որ որևէ խնդիր չի տեսնում։
«Անհրաժեշտության դեպքում վարույթն իրականացնող մարմինը պատրաստ է ապահովել, եթե պարոն Պողոսյանը կգտնի, որ իրեն վտանգ է սպառնում, նա կարող է համապատասխան դիմումով դիմել վարույթն իրականացնող մարմնին և ստանալ այդ պաշտպանությունը»,- ընդգծեց ՀՔԾ պետը:
Հարակից հրապարակումներ`
- Վալերի Պողոսյան. Ես ճնշում գործադրելու մասին բան չեմ ասել
- ՀՔԾ-ն ներկայացրել է Արմեն Գևորգյանի մեղադրանքի հիմքերը
- ՀՔԾ պետ․ Մեղադրանք է առաջադրվել Արմեն Գևորգյանին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում