Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանումները սկսվել են
Մեկնարկել են ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանումները: Ֆիլմը պատմելու է Արցախի մասին՝ գոյամարտի տարիներին մոռացված մի դրվագի, որը բացահայտվում է ապրիլյան առճակատման օրերին: Արցախի հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ, ռեժիսորի ցանկությունն է ներկայացնել ոչ թե պատերազմը, այլ հետևանքները, մարդուն՝ իր խնդիրներով, բարդույթներով և անճարակությամբ:
«Դրախտի դարպասը» ֆիլմը հավակնում է միջազգային հանրությանն Արցախի մասին պատմել ավելին՝ ստեղծագործական թիմի, հանրահայտ դերասանների ու լավագույն մասնագետների համատեղ ջանքերով:
Սա համատեղ արտադրության ֆիլմ է՝ Հայաստան, Լիտվա, Ֆինլանդիա, Ֆրանսիա։
Կինոարտադրության նոր որակ ապահելու համար Ջ. Ավետիսյանը համագործակցում է տարբեր երկրներում հայտնի մասնագետների հետ։ Ֆիլմի գլխավոր օպերատորը լիտվացի Ռիտիս Կուրկուլիսն է։
Ֆիլմում նկարահանվում են ինչպես օտարերկրյա հայտնի դերասաններ, այնպես էլ Հայաստանից:
Ֆիլմի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը կմարմնավորի լիտվացի հայտնի դերասան Լեո Պոբեդոնոսցևասը:
«Դրախտի դարպասը» թիմը ձեռք է բերել գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսի հայտնի «Էլեկտրա» օպերայի հեղինակային իրավունքը: Այն կհնչի ֆիլմի հատուկ տեսարաններից մեկում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան