Ես պնդում եմ՝ նախաքննության շահերից է բխում, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ. ՀՔԾ պետ
«0038 հույժ գաղտնի հրամանը գաղտնազերծելու իրավունքը պատկանում է Պաշտպանության նախարարությանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի մեղադրանքին, որ 0038 հրամանը մաս-մաս հրապարակելով՝ նախաքննական մարմինն իրենց համար ցանկալի արդյունքի է հասնում։
«Պաշտպանության նախարարությունն է որոշել, թե ինչ չափով կարող է գաղտնազերծվել այդ հրամանը, ուստի կհորդորեմ պաշտպանական կողմին, որ վարույթն իրականացնող մարմնին մեղադրանքները, որ մենք չենք ուզում հրապարակել, այլևս չշահարկեն»,- նշեց ՀՔԾ պետը:
Սասուն Խաչատրյանը նաև ասաց, որ մաս-մաս հրապարակելու որևէ խնդիր չկա. «Ես չգիտեմ՝ ինչ նկատի ունեն, երբ ասում են մաս-մաս հրապարակելու մասին»։
Նա նաև նշեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ։
«Ես պնդում եմ՝ նախաքննության շահերից է բխում, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ: Մենք մեր միջնորդության մեջ նշել ենք, ես էլ բազմիցս նշել եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ լինելով, հնարավորություն ունի ազդելու քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա, թաքցնելու ապացույցները, այլ ձևով խոչընդոտելու նախաքննությանը»,- նշեց նա:
Մինչդեռ, ըստ ՀՔԾ պետի, կալանքի մեջ գտնվելը այդ հավանականությունը փոքրացնում է զգալի չափով:
Հարցին՝ արդյոք զանգեր ստացել է, որով փորձ կարվի համաձայնության գալ Ռոբերտ Քոչարյանի գործով, Սասուն Խաչատրյանը արձագանքեց. «Ես նման եմ մարդո՞ւ, ում հետ կարելի է գալ այդպիսի համաձայնության: Ոչ, փորձեր չեն արվել, կարծում եմ՝ ողջամիտ էլ չի լինի որևէ մեկի կողմից նման փորձեր անել»:
Հարակից հրապարակումներ`
- Վիկտոր Սողոմոնյան. Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ խոսք ունի ասելու մեծ քաղաքականության մեջ
- Գլխավոր դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պատգամավորների միջնորդությունը
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը մուտք եղավ դատարան
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքի ներկայացումը հետաձգվել է մինչև օգոստոսի 1-ը
- Վիկտոր Սողոմոնյան. Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին
- Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է
- Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարկվի կեսգիշերին մոտ
- Ծայրաստիճան մտահոգիչ եմ համարում, որ Ռոբերտ Քոչարյանը քրեական հետապնդման մեջ է. Դավիթ Հարությունյան
- Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ իր նկատմամբ վենդետա է իրականացվում
- Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել
- Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ավարտվել է
- ՀՔԾ-ում սպասում են Ռոբերտ Քոչարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին