Սիրիացիները չեն կարողանում վերադառնալ հայրենիք գումարի պատճառով
Հազարավոր սիրիացիներ ուզում են, սակայն չեն կարողանում վերադառնալ հայրենիք գումար չունենալու պատճառով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, Սիրիայի իշխանություններին հղում անելով պատմել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը։
«Իրավիճակը կարող էր փոխել եվրոպացիների կողմից հակասիրիական պատժամիջոցների վերացումը, նաև Սիրիա այնպիսի միջոցների ուղարկումը, որոնք հիմա ծախսվում են փախստականներին այլ երկրներում պահելու համար»»,- հաղորդել է նա փախստականներին Սիրիա վերադարձնելու համակարգող շտաբի նիստի ժամանակ։
Գեներալը խնդրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին առաջարկներ պատրաստել այդ խնդրի լուծման համար, քննարկել խնդիրը ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի