Վերաքննիչ դատարանում մեկնարկել է Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը
Վերաքննիչ դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ընդհանուր իրավասության դատարանի որոշման բողոքի քննությունը: Բողոքը քննում է դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Նիստը դռնփակ է:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտոնաթող նախագահը կալանավորել է հուլիսի 28-ին՝ երկու ամիս ժամկետով: ՀՔԾ հայտարարության համաձայն, նրան մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1» -ի գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Փաստաբանները հայտարարել են, որ Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում, Քոչարյանը հայտարարել էր, որ իր նկատմամաբ քաղաքական հետապնդում է հայտարարվում:
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ ՀՀ ԱԺ 45 պատգամավորի կողմից ստորագրած՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորագիրը Գլխավոր դատախազությունը մերժել է:
Հարակից հրապարակումներ`
- Ալումյան. ՀՔԾ պետը կիրառում է արտահայտություններ, որոնք խախտում են պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը
- Վիկտոր Սողոմոնյան. Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ խոսք ունի ասելու մեծ քաղաքականության մեջ
- Գլխավոր դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պատգամավորների միջնորդությունը
- Արցախցի պատգամավորները դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությամբ
- Չկա այնպիսի փաստ, որ Քոչարյանը անհանգստանա. Սողոմոնյան
- Քոչարյանի պաշտպանական թիմից Ալումյանը ևս մեկ բողոք կներկայացնի Վերաքննիչ դատարան
- ՀՔԾ պետ․ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը պետք է մնա նույնը
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը մուտք եղավ դատարան