Տնտեսություն 16:44 09/08/2018 Հայաստան

Կառավարությունը երաշխավորում է ներդրումների անվտանգությունը. վարչապետ

Կառավարությունը բավարարել է «Ռոք բերի» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմոցային տնտեսության կառուցման համար։ Ծրագրի շրջանակում իրականացվելու է 2,6 մլրդ ՀՀ դրամի ներդրում։ Արդյունքում կստեղծվի 60 աշխատատեղ՝ 180 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի մոտ 2 մլրդ ՀՀ դրամ, որի մի մասը՝ մոտ 0,2 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը կարտահանվի ԵԱՏՄ անդամ-երկրներ:

Մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաև «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ն. կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ընկերությունն ապրանքներն օգտագործվելու է սառնարանային պահեստների կառուցման համար։ Ծրագրի շրջանակում իրականացվելու է 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 100 աշխատատեղ՝ 120 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 255,5 մլն ՀՀ դրամ, որի մի մասը կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը կարտահանվի:

Մեկ այլ որոշմամբ էլ «Սահլևս» ՍՊԸ-ին տրամադրվել է ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգման արտոնություն: Ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի արդյունքում նախատեսում է ընդլայնել արդեն իսկ գործող կենցաղային կրակայրիչների արտադրամասը արտադրանքի համար անհրաժեշտ հումքով և նյութով։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 850 մլն ՀՀ դրամի չափով ներդրում: Արդյունքում կստեղծվի 90 նոր աշխատատեղ՝ 160 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Գործադիրի որոշմամբ «Բոնվառոն» ՍՊԸ-ին տրամադրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն՝ մշակող արդյունաբերության, առևտրի, լոգիստիկ ոլորտներում գործունեություն ծավալելու նպատակով: Ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները նախատեսված է 1 մլն ԱՄՆ դոլարից հասցնել 5,1 մլն ԱՄՆ դոլարի: Ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 195 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ, կստեղծվի 102 նոր աշխատատեղ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդունված որոշումներին, նշել է, որ վերջին շրջանում կան ահազանգեր, կարծիքներ, որ կառավարության որոշ շեշտադրումներից տնտեսությունը, տնտեսվարողները լարվում են: «Հակառակը, մենք դրական ազդակ ենք հղում բիզնեսին: Անշարժ գույքի շուկայում, շինարարության ոլորտում ակտիվություն ենք նկատում և մեր քաղաքականությունը լինելու է այդ ակտիվությունը խթանելը: Դրա համար տնտեսական քաղաքականության մեջ որևէ որոշում կայացնելիս 7 չափում ենք, մեկ կտրում ենք, որպեսզի այս խնդիրը լուծենք»,- ասել է վարչապետը:

Վարչապետն անդրադարձել է նաև Պետական եկամուտների կոմիտեի գործունեությանը: «Շատ են լինում ահազանգեր, որ վերահսկողությունը մեծացել է: Ընդհանուր առմամբ, մեր ուղերձն ի սկզբանե եղել է հստակ: Կարծում եմ՝ մեր կառավարությունը, և բոլորս այսօրվա Հայաստանում կարող ենք ակնկալել, որ յուրաքանչյուր քաղաքացի ինքն իր համար ի սկզբանե որդեգրում է օրինապահ քաղաքականություն, օրինապահ վարքագիծ: Եթե մեր օրենսդրությամբ սահմանված է, որ հաշվիչ դրամարկղային կտրոնները պետք է տրվեն, ուրեմն հաշվիչ դրամարկղային կտրոնները պետք է տրվեն: Եվ մեր քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ այդ գումարները, որ նրանք վճարում են պետբյուջե, արդյունավետ կերպով են ծախսվում: Մեր քաղաքականությունը պետք է լինի ոչ թե պատժող, այլ մենք պետք է մեր քաղաքացիների հետ երկխոսությունը շարունակենք, որպեսզի բոլորս մեր գործողություններում առաջնորդվենք օրինականության առաջնահերթությամբ: Ի վերջո, օրինականությունը պահպանելը մեզնից յուրաքանչյուրի առաջնային պարտավորությունն է և հույս ունեմ, որ մենք այս ճանապարհով կգնանք»,-նշել է վարչապետը:

Նիիկոլ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է նաև, որ ԱՎԾ տվյալներով՝ տնտեսական ակտիվության բավականին բարձր ցուցանիշ է արձանագրվել: «Այս ցուցանիշները դրական են հատկապես այն առումով, որ ընդունված է կարծել, որ քաղաքական այսպիսի փոփոխություններից հետո սովորաբար տնտեսությունը, տնտեսական ակտիվությունը կտրուկ անկում է ապրում, բայց, կարծում եմ, մեր հեղափոխությունն այս դեպքում էլ շատ կարևոր առանձնահատկություն գրանցեց»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԱՎԾ տվյալներով՝ հունիս ամսվա ընթացքում արձանագրվել է 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ։

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորում է ներդրումների անվտանգությունը, այսինքն սա նշանակում է, որ որևէ ներդրում որևէ ձևով չի կարող վտանգի ենթարկվել, մի պայմանով, որ այն օրինական ներդրում է, այսինքն ապօրինի գործողության որևէ հետք չկա: Ցանկացած ներդրում և ներդրող ազատ է որևէ կոռուպցիոն պարտավորությունից: Այսինքն՝ եթե կլինի որևէ դրսևորում, ապա կառավարությունը և իրավապահ մարմինները արագ այդ խնդիրը պետք է լուծեն և պատասխանատվության ենթարկեն բոլոր նրանց, ովքեր որևէ ներդրողի նկատմամբ փորձում են կոռուպցիոն որևէ դրսևորում իրականացնել: Մենք պետք է խոստովանենք, որ այս պահին դեռևս լիարժեք չենք ստեղծել բիզնեսի հետ երկխոսության խողովակները և գործարկել, բայց սա մեր գաղափարախոսությունն է և այդ խնդիրը պետք է լուծենք: Հաջորդ՝ ամենակարևոր խնդիրը աշխատանքի քարոզչությունն է և աշխատանքի կարևորության ընդգծումը: Սա չափազանց կարևոր շեշտադրում է, մանավանդ, այսօր: Ի վերջո երկար տարիներ խոսվել է այն մասին, որ տնտեսական գործունեության հնարավորությունները սահմանափակվել են, շուկաների հասանելիությունը սահմանափակ է և այլն, և այլն, որ որևէ տնտեսական գործունեություն ծավալելու համար պետք է ինչ որ մարդու կամ մարդկանց թույլտվություն լինի և այդպես շարունակ: Այսօր բոլոր այս խոչընդոտները վերացված են և այսօր խնդիրը տեղափոխվել է աշխատանքի դաշտ, ստեղծագործության դաշտ, մտքի դաշտ:

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, ցանկացած պոտենցիալ ներդրողի ուզում եմ ուղղել հետևյալ ուղերձը. Հայաստանը մի երկիր է, որտեղ հետևողական, գրագետ, կազմակերպված աշխատանքով կարելի է հասնել լրջագույն արդյունքների և կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի և անում է, որպեսզի աշխատանքի համար նպաստավոր, օրենքի առաջ բոլորի հավասարության դաշտն ապահովվի: Արձանագրված ցուցանիշներին հույս ուենք նոր լիցք, նոր էներգիա հաղորդել, որպեսզի հասնենք նրան, ինչը մեր կառավարության ծրագրում գրել ենք: Խոսքը՝ ներառական տնտեսական աճի մասին է, այնպիսի աճի մասին, որի ազդեցությունն իրենց վրա անմիջականորեն կզգան հնարավորինս մեծ թվով մարդիկ և ի վերջո ՀՀ բոլոր բնակիչները, բոլոր քաղաքացիները»,- ընդգծել է վարչապետը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:16
Լավրով. Մոսկվան Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման հարցում ոչ մեկի կողմը չի բռնում
Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման գործում Մոսկվան որևէ մեկի կողմը չի բռնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:55
Իմ ու Վահագն Ալեքսանյանի միջև սովորական խոսակցություն էր. Գառնիկ Դանիելյանը՝ ԱԺ միջադեպի մասին
«Ելույթներից հետո սովորական խոսակցություն էր իմ ու Վահագն Ալեքսանյանի միջև, այլ մեկնաբանություններ չեմ ուզում տալ»,- լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:43
Այս տարի հրատարակվելու է հանրահայտ ֆուտբոլիստի ինքնակենսագրականը. Newmag-ի հիմնադիր
«Հենրիխ Մխիթարյանի երկրպագուների համար սպասված նորություն․ այս տարի հրատարակվելու է հանրահայտ ֆուտբոլիստի ինքնակենսագրականը։ Մխիթարյանը...
Աղբյուր` Panorama.am
15:25
Քննարկումներ են տեղի ունենում. Ալեն Սիմոնյանը՝ Մինսկի խմբի լուծարման մասին
«Քննարկումներ են տեղի ունենում։ Դուք ինքներդ էլ շեշտեցիք, որ այսօր Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումն է տեղի ունենալու։...
Աղբյուր` Panorama.am
15:22
Թրամփը հրահանգել է, որ ԱՄՆ-ն լքի ԱՀԿ-ն
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման առաջին օրը հրահանգել է, որ ԱՄՆ-ն դադարեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
15:07
Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է
Արմավիր քաղաքի Երևանյան և Թումանյան փողոցների խաչմերուկում hունվարի 20-ին, ժամը 8-ին  «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը...
Աղբյուր` Panorama.am
14:59
Նախ` եկեղեցականի շորեր հագած չի, արքեպիսկոպոս է. Գառնիկ Դանիելյանը զայրացել է
«Նախ` եկեղեցականի շորեր հագած չի, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանի և արքեպիսկոպոս Աջապահյանի մասին է խոսքը: Ամեն ինչը սկսվում էնրանից, որ դուք...
Աղբյուր` Panorama.am
14:51
Փաշինյանն ու կինը կողմ են տրանսպորտի թանկացմանը
Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը կողմ է Երևանում հանրային տրանսպորտի թանկացմանը, իսկ թանկացմանն ուղղված քննադատությունները հա...
Աղբյուր` Panorama.am
14:47
Օրենքով ամեն մարզպետ տեղակալ պետք է ունենար՝ պատասխանատու աշխարհազորի գծով, բայց 4 տարի է չկան. Գեղամ Մանուկյան
«Օրենքի նախագծերի փաթեթով  առաջարկվում աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, սահմանել նրա խնդիրները, դերը,...
Աղբյուր` Panorama.am
14:22
«Ես կարող եմ հաղթել ցանկացածին». Արման Ծառուկյանը չի բացառել, որ կմենամարտի Չենդլերի հետ
Խառը մենամարտերի ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը չի բացառել, որ իր հաջորդ մրցակիցը կլինի չեմպիոնի կոչման նախկին մրցակից ամերիկացի Մայքլ...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ձեր մատը հօդս մի տնկեք. Արշակյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
«Պարոն Մանուկյան, երբ մտնում եք դահլիճ ու  ձեր գործընկերոջ ուղղությամբ ձեր ցուցամատը  վեր եք տնկում, դա ի՞նչ է...
Աղբյուր` Panorama.am
14:01
Հունվարի 22-ի գիշերը կնվազի ևս 1-2 աստիճանով
Երևանում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:55
Լավրովը՝ Միրզոյանին. Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար
«Դիտարկում ենք առկա բոլոր խնդիրները։ Մենք միշտ գնահատել և շարունակում ենք արժևորել եղբայրական կապերը հայ ժողովրդի, Հայաստանի՝ մեր բնական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Մենք ԵԱՏՄ-ն լքելու որևիցե միտում չունենք. Ալեն Սիմոնյան
«Այդ գործընթացը Հայաստանի ժողովրդի կամքն է, և մենք այդ  կամքը քննարկելու, քվեարկելու, որոշում ենք կայացնելու Ազգային ժողովում, դրանից...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մեկնարկել է Միրզոյան-Լավրով ընդլայնված կազմով հանդիպումը
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ խոսնակը։
Աղբյուր` Panorama.am
13:27
Նիկոլ Փաշինյանն օլիգարխներին թողած՝ ընկել է ժողովրդի երկու կոպեկի հետևից. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է  աղբարկղ նետել հայտարարգրման մասին օրենքը։ ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Իրավական աջակցության կարիք ունենք. Լրագրող Անի Գևորգյանի ահազանգը
«NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանն հազանգում է՝ իրավական աջակցության կարիք ունեն։ Բանն այն է, որ ԱԺ նիստի...
Աղբյուր` Panorama.am
12:39
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին
Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու...
Աղբյուր` Panorama.am
12:35
Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ «Արցախ» ասաց, ապա ուղղեց իր «սխալը»՝ չորս անգամ կրկնելով «Ղարաբաղ»
«Հետևում ենք դատավարությանը, գիտենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում,  բայց արձագանքելու որևէ բան չկա»,- լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
12:19
Պարո՛ն Խաչատրյան, մարդ ներկա չի՝ դուք ինչ-որ կլիշեներ եք փորձում կպցնել. Լարված վիճակ Ալեն Սիմոնյանի և Արթուր Խաչատրյանի միջև
«Տիկին Վարդանյան, շնորհակալություն, որ ձեր կուսակցության ներկայացրած թեկնածուին հղում կատարելն համեմատեցիք ոչ կոռեկտ արտահայտության հետ,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Բաբկեն Պիպոյան. Որքան էլ փորձեն մանիպուլացնել, ժամերով կանգառում սպասող թոշակառուն չի կարող չնկատել, որ տրանսպորտն էականորեն թանկանում է
«Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տարածած տեսանյութում թոշակառուների...
Աղբյուր` Panorama.am
12:08
Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում, տարհանվել է 117 սան և 29 աշխատակից
Հունվարի 21-ին, ժամը 10։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:59
Հայտարարագրման համակարգը պետք է չեղարկվի. Մեսրոպ Առաքելյան
«Իշխանությունների կողմից ժողովրդին ծաղրող հերթական քայլը՝ եկամուտների համատարած հայտարարագրումը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու...
Աղբյուր` Panorama.am
11:47
«Թել-Սել»-ի հետ ապօրինի պայմանագիրը պետք է չեղարկվի. Մանուկյան
«Տրանսպորտի թանկացման ուղիղ պատասխանատուն Արամ Զավենի Սարգսյանն է, իր թիմակիցներն ասել են՝ իր հետ քննարկել ենք, ինքն ասել են «ես...
Աղբյուր` Panorama.am
11:38
Դուրս եկավ, որ հայ ժողովուրդը «Facebook»-ում փայատեր է դառնում. Սիսակ Գաբրիելյան
«Մենք հնարավորություն ենք տալու, որ «Facebook»-ում, «Apple»-ում  և մնացած տեղերում մի քիչ ավելի շատ ներդրում...
Աղբյուր` Panorama.am
11:28
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}