«Аргументы и Факты». Կարո՞ղ է Ռուսաստանը նույնքան հանրաճանաչ լինել զբոսաշրջիկների շրջանում, որքան Հայաստանն է
«Հայաստանը դարձել է Կովկասի զբոսաշրջային ամենահետաքրքրիր ուղղություններից մեկը: Այստեղ գալիս են ոչ միայն Ռուսաստանից, այլև Իրանից, ԱՄԷ-ից ու նույնիսկ Ֆիլիպիններից»,-գրում է ռուսական «Аргументы и Факты» պարբերականը:
Ըստ աղբյուրի, հիմա Երևանում հանգստանում են հարյուր հազարավոր մարդիկ և այնտեղ թողնում են մեծ գումարներ: Հոդվածի հեղինակները տարակուսում են՝ ինչո՞ւ Ռուսաստանը, որը և ծով, և լեռնային առողջարաններ, և տեսարժան վայրեր ունի, չի կարողանում տուրիզմից գումար ստանալ, ինչպես օրինակ Հայաստանը:
Հաշվի առնելով, որ Ռուսաստան Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ավելի քան մեկ ու կես մլն հյուր է եկել, պարբերականը հարց է տալիս, կարո՞ղ է Ռուսաստանը զբոսաշրջիկների շրջանում արագ հայտնի դառնալ, ինչպես Հայաստանի դեպքում է:
«Երևանում՝ Հանրապետության հրապարակի շուրջ տասնյակ մեքենաներ են կանգնած, որոնց վրա փակցված են Հայաստանի տեսարժան վայրերը: Վարորդներն առաջարկում են տանել Տաթևի համալիր, Սևանա լիճ, Դիլջան ու Գյումրի քաղաքներ: Նրանք խոսում են ռուսերեն, նաև անգլերեն, մի քանիսը նույնիսկ պարսկերեն: Սակարկելուց հետո գները կարելի է իջացնել 25-30 տոկոսով: Կասկադում ինձ այցեքարտ է տալիս համալսարանի պրոֆեսորը, նա առաջարկում է իր հեղինակած տուրը անձնական ջիպով: Այնպես որ տուրսիզմի ոլորտում ընդգրկվել են բնակչության բոլոր շերտերը: Երևանում ստեղծվել են բազմաթիվ մատչելի սրճարաններ, որոնք հայկական խոհանոցի ուտեստներ են առաջարկում, Սևանում 11 կահավորված լողափ է բացվել, իսկ քաղաքի հսկա կազինոն աշխատատեղ է ապահովում հազարավոր մարդկանց համար: Օդից փողեր են գալիս, օրինակ դասընթաց կա, ինչպես ճիշտ պատրաստել հայկական լավաշ, ցանկացողների պակաս չի զգացվում»,-գրում է հեղինակը:
Ըստ ռուսական աղբյուրի, իրանցիները Հայաստան ժամանողների թվում երրորդն են՝ 14 տոկոս, առաջին տեղում ԵՄ երկրների բնակիչներն են՝ 21 տոկոս, երկրորդ տեղում՝ Ռուսաստանի քաղաքացիները 20 տոկոս, չորրորդ տեղում ամերիկացիներն են՝ 13.6 տոկոս: Ընդ որում, վերջին տարում նրանց թիվն ավելացել է 1/3-ով:
«Հայաստանն ակտիվորեն իրեն ներկայացնում է ԱՄՆ-ի, Եվրոպայի շուկաներում: Օրինակ, Նահանգներում ես չեմ տեսել «Այցելեք Ռուսաստան» ոճի գովազդ»,-նշում է հոդվածագիրը:
Հարակից հրապարակումներ`
- Զբոսաշրջության ոլորտում այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 12% աճ. նախարար
- Ռուսաստանցի տարեց զբոսաշրջիկների շրջանում Գյումրին առաջ է անցել Օդեսսայից
- Դեսպան. Ճապոնացի զբոսաշրջիկների ներկայությունը Հայաստանում վկայում է երկրի անվտանգ լինելու մասին
- Էկոտուրիզմը Հայաստանում. ինչ ունենք և ինչ է պետք անել
- Գյումրին` մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկների համար լավագույն ուղղություններից
- Տավուշի մարզում նախատեսում են հյուրընկալել մինչև 135.000 տուրիստ
- «Ուզում ես երջանկությունից լացել». Ռուս զբոսաշրջիկն այցելել է Տաթև ու Գանձասար
- Հայաստանը ռուս զբոսաշրջիկների առավել նախընտրելի ուղղությունների հնգյակում է