«Հայաստան»-ը՝ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանում
Նյու Յորքի Մետրոպոլիտենի արվեստի թանգարանը 2018թ սեպտեմբերի 21-ից 2019թ մինչև հունվարի 13-ը կհյուրընկալի «Հայաստան» խորագիրը կրող բացառիկ ցուցահանդեսը, որտեղ կներկայացվի հայ ժողովրդի պատմական ու մշակութային ժառանգությունը՝ սկսած IV դարից՝ քրիստոնեության ընդունումից, հայերեն գրերի գյուտից, մինչև XVII դար:
Հայաստանի պատմության թանգարանից հաղորդում են, որ ցուցահանդեսի բացումը կկայանա 2018 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ի նշանավորումն Հայաստանի Անկախության օրվա:
Հայաստանի խոշոր թանգարաններից՝ Հայաստանի պատմության թանգարան, Էջմիածնի Մայր Աթոռի թանգարաններ, Մատենադարան, ընտրված 81 նմուշների հետ մեկտեղ, կներկայացվեն նաև նմուշներ՝ փոխառված Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքից, Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից, Վենետիկի Մխիթարյան միաբանությունից, Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունից, մշակութային այլ կենտրոններից և անհատական հավաքածուներից:
Հայաստանի պատմության թանգարանից 34 արժեքավոր նմուշներից մեկը՝ IV – V դդ. Խարաբավանքի քառանիստ կոթողը (Արագածի հարավային լանջ, Ուջան գյուղի մերձակայք) այս ցուցահանդեսի մեջ առանցքային և բացառիկ նշանակություն ունի, իբրև հայկական մշակույթի ու արվեստի ինքնատիպ ֆենոմենի, նրա ակունքի փաստացի վկայություն:
Ցուցահանդեսում ընդգրկված ավելի քան 140 նմուշները՝ տարբեր նյութերի, ձևերի, տիպերի մեջ դրոշմված հետքերով, տարբեր ժամանակների և մշակութային միջավայրերի համատեքստերում, կվերստեղծեն ինքնատիպ տարեգրությունը և անընդհատելի ընթացքը հոգևոր այն արժեքների, որոնք վկայում են Հայաստանի մշտակա ներկայությունը և ավանդը համաշխարհային քաղաքակրթության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան