Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Էդուարդ Հակոբյանը հաղթանակներ են տոնել Աբու Դաբի մասթերսի 3-րդ տուրում
Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվում է Աբու Դաբի Մասթերս խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 31 երկների 158 շախմատիստ: Մասնակիցների թվում են 47 գրոսմայստեր:
Շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկացնում են, որ մրցաշարում Հայաստանը ներկայացնում են եռակի Օլիմպիական չեմպիոններ Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը և կրկնակի Օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը: Մրցաշարի մասնակիցների թվում է նաև պատանի շախմատիստ Էդուարդ Հակոբյանը:
Երեկ կայացած մրցաշարի 3-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Էդուարդ Հակոբյանը հաղթանակներ տոնեցին, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանն իր պարտիան ավարտել է հաշտությամբ: 3-րդ տուրից հետո աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են 6 շախմատիստ: Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը առաջատարներին զիջում են կեսական միավորով, Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել է 2, իսկ Էդուարդ Հակոբյանը՝ 1 միավոր: Այսօր մրցաշարում հանգստյան օր է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան