Հայկ Ալումյան. Վատ է, եթե դատարանը կանխակալ մոտեցում ունի
Կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում դժվարացավ ասել, թե ինչ ընթացք կստանա նիստը:
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում շարունակվում է Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դատարանի որոշման դեմ ներկայացրած բողոքի քննությունը:
«Այս պահին մյուս կողմն է ելույթ ունենում, ու կախված դրա բովանդակությունից, նիստը կստանա որոշակի ընթացք, որը ես չեմ կարող կանխատեսել»,-ասաց Ալումյանը:
Նա նշեց՝ հնարավոր է դատավարությունն այսօր ավարտվի, սակայն կասկածում է, որ դատական ակտն այսօր կհրապարակվի: Անդրադառնալով գլխավոր դատախազության կողմից ՀՀ ԱԺ պատգամավորների միջնորդությունը չբավարարելուն, Ալումյանը նկատեց, երբ դատախազաներն ունեն կանխակալ վերաբերմունք, դա բնական է:
«Վատ է, եթե հանկարծ դատարանը ունենա կանխակալ վերաբերմունք»,-ասաց փաստաբանը, նշելով, որ վճռաբեկ դատարանից նման վերաբերմունք այս գործով չի տեսել:
Հարակից հրապարակումներ`
- Ես պնդում եմ՝ նախաքննության շահերից է բխում, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ. ՀՔԾ պետ
- Վերաքննիչ դատարանում մեկնարկել է Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը
- Սողոմոնյան. Անուններ տալու մասին լուրերը հեքիաթներ են
- Ալումյան. ՀՔԾ պետը կիրառում է արտահայտություններ, որոնք խախտում են պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը
- Վիկտոր Սողոմոնյան. Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ խոսք ունի ասելու մեծ քաղաքականության մեջ
- Վիկտոր Սողոմոնյան. Ճնշումներն անսպասելի չէին այս իրավիճակում
- Հայկ Ալումյան. Վիրավորանքների հեղինակները համոզված են, որ ներկա իշխանությունները դա կհանդուրժեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան