Ահազանգ. Աթոյան փողոցում համաճարակի վտանգ կա
Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցի բնակիչների խնդիրը տարբեր լրատվամիջոցների կողմից բարձրաձայնումից, պետական ու ոչ պետական մարմինների դռները թակելուց, գործադիր իշխանությանը նամակներ փոխանցելուց հետո էլ չի լուծվել:
Կոյուղաջրերը հոսում են նույն արագությամբ, շոգից հոտն ավելի գարշելի է դարձել, ճանճերը շատացել են, այսօր դեպքի վայր եկած ԱՆ մասնագետներն էլ փաստել են, այո, համաճարակի վտանգ կա:
Կառավարություն 2-3 շաբաթ առաջ ներկայացված նամակին դեռ չեն պատասխանել, քաղաքապետարանից էլ խորհուրդ են տվել կամ հարևանի հետ լեզու գտնել, կամ դատարան դիմել:
Իշխանություններից, ՏԻՄ-ից, պատգամավորներից, կոմիտեներից, մասնավոր ընկերություններից, հարևանից ու մյուսներից հույսները կտրած բնակիչները փորձում են խնդրին իրավական լուծում տալ:
Այստեղ էլ, ինչպես Panorama.am-ի հետ զրույցում պատմեցին բնակիչները, գործը փակուղի է մտել. հայցը վերադարձրել են մի քանի անգամ, բնակիչները դատարանի նման որոշումն անհիմն են համարում:
«Մեկ ամսից ավելի է՝ մենք հայց ենք ներկայացնում, դատարանը վերադարձնում է»,-ասաց փաստաբան Քրիստինե Գալստյանը:
Նա էլ Աթոյան փողոցի բնակիչ է: «Դատալեքս»-ում գործերի ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ սերվիտուտի հետ կապված գործերը քիչ են: Բնակիչների խնդիրն էլ հենց դրան է վերաբերում:
Հիշեցնենք, որ այս իրավիճակը, ինչպես բնակիչներն են պատմում, առաջացավ այն բանից հետո, երբ հարևաններից մեկը՝ Վ. Հ.-ն Նոր-Արեշ 8-րդ փողոց 27 հասցեի բնակելի տունը ձեռք բերելուց հետո ինքնակամ փակեց կոյուղու խողովակաշարը: Հարևանի հետ բանակցություններն արդյունք չեն տվել, նա անդրդվելի է, չի ուզում բացել և վերջ:
Բնակիչներին առաջարկել են հոր փորել, որտեղ կլցվեն կոյուղաջրերը, սակայն «Վեոլիա Ջուր» ընկերությունից քաղաքացիներին տեղեկացրել են, որ Երևան քաղաքի տարածքում այդ նպատակով հորեր փորելն արգելվում է: Ընկերությունից նաև պատասխանել են բնակիչների գրավոր հարցմանը, փաստել, որ խախտվել է Ջրային ու Հողային օրենսգրքերը, տարածքը, որտեղով անցնում էր խողովակաշարը, ենթակա չէր սեփականաշնորհման:
Գարշահոտից, համաճարակի վտանգից, ամեն օր բակն ու տունը ժավելով ախտահանելուց ու ստեղծված այլ անհարմարություններից բողոքող քաղաքացիները չեն պատրաստվում հանձնվել: Առաջիկայում խնդիրը նամակներով ներկայացնելու են առողջապահության, արդարադատության նախարարներին:
Կոյուղատարերի խնդիր առկա է նաև Երևանի այլ թաղամասերում՝ Ներքին Չարբախում, Հաղթանակում: Դրանց մասին՝ հաջորդիվ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան