«Ժողովուրդ». Փաշինյանն իր թիմի առաջ խնդիր է դրել, որ հանրահավաքը պետք է լինի խիստ մարդաշատ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100-րդ օրվա կապակցությամբ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված է հանրահավաք: Սա Նիկոլ Փաշինյանի և իր թիմի՝ նման ֆորմատով առաջին հանդիպումն է լինելու քաղաքացիների հետ: Եվ այդպես առաջին հերթին նրանք ցանկանում են ստուգել հասարակության տրամադրությունները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Փաշինյանն իր թիմի առջև խնդիր է դրել, որ հանրահավաքը պետք է լինի խիստ մարդաշատ:
Մտավախություն կա, որ արձակուրդային սեզոնով պայմանավորված` հնարավոր է՝ հրապարակը ուզածի պես մարդաշատ չլինի: Բացի այդ, իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարի, մարտի 1-ի գործի շրջանակներում շատերի «ոտքն են տրորել», ու հիմա այդ անձինք առնվազն կփորձեն իրենց շրջապատի մարդկանց ետ պահել հանրահավաքի մասնակցելու, Փաշինյանին աջակցելու մտքից:
Դրա համար էլ ՔՊ-ում բոլոր կառույցները սկսել են ակտիվ զբաղվել նախապատրաստական աշխատանքներով, ուզում են մեծ շուքով մարդաշատություն ապահովեն` ըստ բնակավայրերի, երթով գալով հրապարակ: ՔՊ կառույցները հիմա մրցավազքի մեջ են: «Ժողովուրդ»-ին նաև հայտնի դարձավ, որ Փաշինյանը սափրված չի ներկայանա նաև այդ օրը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները