Արքայազն Հարրին գովել է Մեգան Մարքլի դիմահարդարումը
Սասսեքսի դքսուհի Մեգան Մարքլի դիմահարդար Դենիել Մարտինը պատմել է արքայազն Հարիի արձագանքի մասին՝ կապված իր կնոջ հարսանեկան դիմահարդման հետ։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին մասնագետը պատմել է InStyle-ին տված հարցազրույցում։
«Հարսանեկան արարողությունից հետո Հարրին ինձ շնորհակալություն հայտնեց։ Նա շնորհակալ էր ինձ նրա համար, որ Մեգան Մարքլը նման էր ինքն իրեն։ Ես հստակ գիտեմ, ինչ է Մեգանն ուզում, ինչ նրան դուր չի գալիս»,- ասել է դիմահարդարը։
Մասնավորապես, դիմահարդարման միջոցով չէր թաքցրել դքսուհու դեմքի վրայի բծերը։
Դենիել Մարտինը Dior Beauty-ի երկարամյա դեսպանն է, նաև Honest Beauty-ի խորհրդատուն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան