Փաշինյան. Մենք մեր հայրենիքից գնալու տեղ չունենք
«Եկեք պայմանավորվենք, որ հուսահատությունն այլևս Հայաստանում տեղ չունի»,-Բերդի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ լավ նորություն ունի՝ մայիսից սկսած արտագաղթը կանգնել է, մայիսից սկսկած ավելի շատ մարդ գալիս է Հայաստան, քան հեռանում է Հայաստանից:
«Եկեք այս տեմպը ոչ միայն պահենք, այլև կրկնապատկենք, եռապատկենք: Մենք մեր հայրենիքից գնալու տեղ չունենք: Մենք մեր գնացածներին պետք է վերադարձնենք Հայաստան»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, աշխարհում չկա ավելի լավ տեղ, քան Հայաստանի Հանրապետությունն է, որտեղ մարդիկ ազատ են, հպարտ, արժանապատիվ ու երջանիկ:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյան. Ի՞նչ է, մենք ամբողջ ազգով ուզում ենք գողական լինե՞նք ու թալանի դեմն առնե՞նք
- Բագրատ Ասատրյան. Հնարավոր է տարին փակենք ներգաղթով
- Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 11 տոկոսով