Ֆեյսբուքը կարող է կորցնել այցելությունների թվով երկրորդ սոցցանցի կոչումը
Վերջին մի քանի ամիսը ծանր են եղել Ֆեյսբուքի համար։ vestifinance.ru-ի հաղորդմամբ, սոցցանցն անցել է սկանդալների շարքի, տեղեկությունների արտահոսքի, ֆինանսական անբավարար ցուցանիշների միջով։
Ընկերության գործերը, ըստ վերջերս հրապարակված SimilarWeb հետազոտության, գնալով վատանալու են։ Ֆեյսբուքը կարող է կորցնել աշխարհում հանրահայտությամբ երկրորդ սոցցանցի կոչումը, զիջելով YouTube-ին։
Ամսական Ֆեյսբուք այցելողների թիվը երկու տարի առաջվա 8,5 միլիարդից այս տարի նվազել է մինչև 4,7 միլիարդի։ Այդ ընթացքում YouTube-ը ավելացրել է ամսական այցելությունների թիվը մինչև 4,5 միլիարդի։
Google-ն իր հերթին մնում է ամենաայցելվող կայքը ԱՄՆ-ում՝ ամսական 15,2 միլիարդ այցելություններով։ Ակնհայտ է, որ մոտակա ժամանակահատվածում ոչ Ֆեյսբուքը, ոչ YouTube-ը չեն կարող Google-ին դուրս մղել առաջին տեղից։