Beeline-ի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Summer Business School 2018-ի կազմակերպիչների հետ
Beeline-ի վարչական մասնաշենքում տեղի է ունեցել հանդիպում Summer Business School 2018-ի կազմակերպիչների և մի շարք դասընթացավարների հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև 14-ից 18 տարեկան երիտասարդները, ովքեր ցանկանում են մասնակցել դասընթացին, և նրանց ծնողները։
Ընկերությունից հայտնում են, որ հանդիպման նպատակն էր երիտասարդներին հնարավորություն տալ մանրամասն ծանոթանալու Summer Business School 2018 մասնակցության պայմաններին, նպատակներին և առավելություններին, ինչպես նաև ստանալ բոլոր հուզող հարցերի պատասխանները:
Summer Business School-ի նպատակն է դպրոցականների մոտ բիզնեսի հետ կապված հմտությունների ձևավորումը։ Մասնավորապես գործնական կապեր ստեղծելու նպատակով դասընթացի շրջանակում երիտասարդները այցելում են Հայաստանում գործող խոշորագույն ընկերություններ, հանդիպում են այդ ընկերությունների ղեկավարների և աշխատակիցների հետ, ծանոթանում նրանց փորձին։
Այս տարի օգոստոսի 19-ից մինչև օգոստոսի 28-ն անցկացվելիք ամառային դպրոցի սաներին որպես հատուկ հյուր կհանդիպի նաև Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Այսպիսի կրթական նախաձեռնությունները շատ կարևոր են երիտասարդության մոտ ակտիվ, ձեռնարկատիրական մտածելակերպ ձևավորելու համար։ Մենք միշտ մեծ պատրաստակամությամբ ենք մասնակցում նման ծրագրերին, քանի որ վստահ ենք, որ առաջին հերթին հենց պատշաճ, որակյալ կրթությունը կարող է օգնել է երիտասարդներին իրենց իրենց համար ավելի լավ ապագա ստեղծելու հարցում», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ամառային Բիզնես դպրոցը ստեղծվել է 2017 թ. Slice Consulting ընկերության կողմից։ Summer Business School 2018 թ․ խմբի մասնակիցների հավաքագրումը տեղի է ունենում մինչև օգոստոսի 10-ը, մասնակիցների առավելագույն քանակը՝ 150 հոգի։ Նրանց համար կազմակերպվում են 10-օրյա դասընթացներ Աղվերանում, ինչից հետո մասնակիցները կարող են աշխատանքային պրակտիկա անցնել կամ կամավորական աշխատանքներ կատարել տարբեր ընկերություններում։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի «Բի Ին Ռոումինգ» խաղարկության հաղթողները ստացել են իրենց մրցանակները
- Գյումրեցի դպրոցականներն այցելել են Beeline-ի վարչական գրասենյակ
- Beeline-ի աջակցությամբ ավարտվել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ը
- Beeline-ի կորպորատիվ հաճախորդների համար բացվել է նորացված սպասարկման գրասենյակ
- Beeline-ի աջակցությամբ կմեկնարկի Summer Business School 2018-ը
- Beeline-ի ՏՏ տնօրենը հանդիպել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ի մասնակիցներին