Այս տարվա հուլիսին 2017թ. հուլիսի համեմատ բենզինի գինն աճել է 17.1%-ով
2018թ. հուլիսին հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.5% գնանկում: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է հագուստի՝ 3.7%, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 3.0%, մաքրող, լվացող միջոցների և բնակարանի խնամքի այլ պարագաների՝ 1.1%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 0.5%, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.3%, ոսկերչական զարդերի՝ 0.3%, դեղագործական ապրանքների 0.1% գնանկում:
Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է խոշոր կենցաղային սարքերի՝ 0.1%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.1%, կահույքի և կահավորանքի՝ 0.4%, գորգերի և հատակի ծածկերի՝ 0.6%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 0.6%, վառելանյութի և քսայուղերի 1.0% գնաճ: 2018թ. հուլիսին հունիսի համեմատ բենզինի գնի մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինն աճել է 1.5%-ով:
Ըստ վիճակագրության, 2018թ. հուլիսին 2017թ. հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 17.1% և 27.9%, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 9.3% և 22.5% գնաճ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան