Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացումը կարելի է համարել տնտեսական պատերազմի հայտարարում. Մեդվեդև
Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների հետագա ուժեղացումը կարելի է գնահատել որպես տնտեսական պատերազմի հայտարարում: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Եվ այդ պատերազմին հարկավոր կլինի արձագանքել տնտեսական մեթոդներով, քաղաքական մեթոդներով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ մեթոդներով: Եվ մեր ամերիկացի ընկերները դա պետք է հասկանան», - ասել է վարչապետը:
Մեդվեդևը հավելել է, որ պատժամիջոցներն այսպես թե այնպես ազդում են երկրի տնտեսության, արժույթների փոխարժեքի վրա: