Քոչարյանի փաստաբան. Ակնկալիքները դրական են
Կալանավորված Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այսօրվա նիստին էլ ՀՀ երկրորդ նախագահը մասնակցում էր, նաև ելույթ է ունեցել: Բոլոր արգումենտները քննարկվել են, նիստը հարթ է ընթացել:
«Ակնկալիքները դրական են, կարծում եմ՝ պետք է բավարարվի բողոքը»,-ասաց փաստաբանը:
Նրա խոսքով, սենսացիոն հայտարարություններ չեն եղել, հնչել են պարզաբանումներ, որոնք լույս են սփռում որոշակի գործընթացների վրա:
«Պարոն Քոչարյանը շարունակում է պնդել, որ ինքն անմեղ է»,-ասաց Օրբելյանը:
Նրա կարծիքով, Քոչարյանի նկատմամբ խափանման որևէ միջոց չպետք է կիրառվի:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ դատարանը ակտ կհրապարակի երկուշաբթի օրը ժամը 16:00-ին:
Հարակից հրապարակումներ`
- «Փաստինֆո». Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեմ բողոքի քննությունն ավարտվեց
- Ես պնդում եմ՝ նախաքննության շահերից է բխում, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ. ՀՔԾ պետ
- Վերաքննիչ դատարանում մեկնարկել է Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը
- Ալումյան. ՀՔԾ պետը կիրառում է արտահայտություններ, որոնք խախտում են պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը
- Վիկտոր Սողոմոնյան. Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ խոսք ունի ասելու մեծ քաղաքականության մեջ
- Գլխավոր դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պատգամավորների միջնորդությունը
- Արցախցի պատգամավորները դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությամբ
- Չկա այնպիսի փաստ, որ Քոչարյանը անհանգստանա. Սողոմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան