Բիթքոինի փոխարժեքն անկումից հետո սկսել է աճել
Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթի (կրիպտոարժույթ)՝ բիթքոինի փոխարժեքի անկումը, որը տևել է մեկ շաբաթից ավելի, դադարել է, և փորձում է վերականգնել աճի միտումը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Coinmarketcap-ի տվյալներով՝ բիթքոինի փոխարժեքն աճել է 1,71%-ով՝ կազմելով 6,467 հազար դոլար: Կրիպտոարժույթների աճուրդների ծավալով ամենախոշոր Binance բորսայում բիթքոինի գինն ավելացել է 1,81%-ով՝ հասնելով 6,465 հազար դոլարի:
Ինչ վերաբերում է թվային այլ արժույթներին, ապա դրանք վաճառվում են տարբեր գներով: Մասնավորապես, Ethereum-ի փոխարժեքն անկում է ապրել 0,55%-ով և կազմել 361,59 դոլար, Ripple-ի փոխարժեքը նվազել է 3,31%-ով և կազմել 0,3413 դոլար, իսկ Bitcoin Cash-ն աճել է 1,44%-ով՝ հասնելով 605,76 դոլարի:
Աղբյուրի համաձայն՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 227,28 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 48,9 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում