Քաղաքագետ Շիրինյանը պատրաստվում է նոր կուսակցություն ստեղծել
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու ու խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:
«Հայրենակի'ց, ես որոշեցի համախոհների մի խմբի հետ ստեղծել Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն(ՀՔԴԿ) և մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:
Այդպիսով ես իմ համախոհների հետ կբերեմ իմ նպաստը հայրենիքի վերաշինության և Չորրորդ հանրապետության կայացման գործում: Վստահ եմ, որ մեր ջանքերով ստեղծվող Հայաստանը լինելու է բարձր և զարգացած մշակույթով գիտաարդյունաբերական համալիր` ընդարձակվող սահմաններով և հայրենադարձությամբ:
Համապատասխան տեղեկատվությունը կտրվի ժամանակին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին