Թերեզա Մեյի անհեթեթ խոնարհումը ծիծաղեցրել է բրիտանացիներին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը զարմացրել է հանրությանը՝ տարօրինակ խոնարհումով ողջունելով արքայազն Ուիլյամին։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, երբ տեսանյութը հայտնվել է համացանցում, Թվիթերի օգտատերերը սկսել են ծիծաղել կառավարության ղեկավարի անհեթեթ կքանստելու վրա։
«Սկսում եմ հիանալ Թերեզա Մեյի ճկունությամբ»,-գրել է օգտատերերից մեկը՝ հավելելով, որ թեև նրանից 41 տարով փոքր է, բայց այդպիսի դիրք չէր կարող ընդունել։
Մեկ այլ օգտատեր նշել է, որ հենց արքայազն ինքն է հազիվ պահում իր ծիծաղը։
Սա առաջին անգամ չէ, երբ բրիտանական կառավարության ղեկավարն ուրախացնում է բրիտանացիներին իր մարմնի շարժումներով։ Հուլիսին բավականին ցածր խոնարհումն արքայազն Ուիլյամի առաջ նույնպես ուշադրության էր գրավել։
Prince William tries not to laugh at Theresa May's curtsey. pic.twitter.com/sFl2QzWVrD
—