Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին երթևեկությունը վերականգնվել է
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին երթևեկությունը վերականգնվել է: «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Առատ անձրևների ու սելավի պատճառով միջպետական նշանակության ճանապարհի 105-րդ կմ-ում, անցած գիշերվանից 87-88 կմ-ում մի քանի ժամով երթևեկության սահմանափակում էր մտցվել:
Նշվում է, որ այդ հատվածներում դեպարտամենտի աշխատակիցները, շահագրգիռ ընկերությունների ներկայացուցիչները, տեխնիկան մաքրման աշխատանքներն են իրականացրել անընդհատ ռեժիմով:
«Արդյունքում ճանապարհը երթևեկելի է բոլոր տիպի մեքենաների համար»,-նշում է աղբյուրը: