Գործազրկության մակարդակը բարձր է հատկապես երիտասարդ կանանց շրջանում
Զբաղվածության պետական գործակալության վիճակագրական տվյալների համաձայն՝ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված երիտասարդների (մեր երկրի օրենսդրության համաձայն երիտասարդ համարվում են 16-29 տարեկանները) տեսակարար կշիռը աշխատանք փնտրողների թվաքանակում տարեկան միջինում կազմում է շուրջ 22-24% կամ 18000-20000 հազ մարդ: Երիտասարդների շուրջ 93%-ը աշխատաշուկայում անմրցունակ (սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ) անձինք են:
Ըստ աղբյուրի, աշխատաշուկայում երիտասարդների զբաղվածության դժվարությունները և գործազրկության բարձր մակարդակը հիմնականում պայմանավորված են մի շարք գործոններով.
• աշխատանքային փորձի պակաս կամ բացակայություն, գործատուների կողմից երիտասարդ աշխատուժի նկատմամբ ներկայացվող պահանջներ (փորձառություն, բարձր մասնագիտական որակներ, մասնագիտությունից զատ այլ հմտություններ),
• մասնագիտություն ընտրելիս աշխատաշուկայի պահանջներին անտեղյակություն:
• կրթական ծրագրերի անհամապատասխանությունը աշխատաշուկայի պահանջներին:
• աշխատանքի նկատմամբ մոտիվացիայի պակաս` պայմանավորված ցածր աշխատավարձով, աշխատանքային պայմաններով, որի պատճառով շատ հաճախ երիտասարդները խուսափում են իրենց իսկ մասնագիտությամբ աշխատել՝ նախընտրելով ցանկացած այլ բարձր վարձատրվող աշխատանք,
• Գյուղական երիտասարդության թերզբաղվածություն:
• գյուղական երիտասարդության կրթության մատչելիության ցածր մակարդակ,
• պետական համակարգում ինքնահաստատման և ինքնադրսևորման սահմանափակ հնարավորություններ:
Հաշվի առնելով երիտասարդների զբաղվածության խնդիրները՝ գործակալությունն իր ծրագրերում ներգրավվում է նաև երիտասարդներին՝ խթանելով մրցունակության բարձրացմանը, զբաղվածության ապահովմանն ու աշխատաշուկա մուտք գործելուն:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործազրկության մակարդակը բարձր է հատկապես երիտասարդ կանանց շրջանում, 2018թ. Զբազվածության պետական գործակալությունը ներդրել է ևս 2 ծրագիր՝ նպատակ ունենալով մի դեպքում աջակցել մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերին ձեռք բերելու աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտություն, մյուս դեպքում՝ աշխատող մայրերին իրենց աշխատանքին զուգահետ կազմակերպել մինչև 3 տարեկան երեխաների խնամքը:
Հարակից հրապարակումներ`
- 2008 թվականից հետո էլ գործազրկությունը 16-19 %-ի սահմաններում է և չի էլ նվազում. տնտեսագետ
- Հայաստանում գրանցված գործազուրկների 66.7 տոկոսը կանայք են
- Աճել է գյուղաբնակ գործազուրկների թիվը