Հայ ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Օգոստոսի 6-ից 12-ը Մեծ Բրիտանիայում ընթացող ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձևում ջրացատկորդների Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը զբաղեցրել է 3֊րդ տեղը՝ զիջելով Ռուսաստանի Դաշնությունը (1-ին տեղ) և Մեծ Բրիտանիան (2-րդ տեղ) ներկայացնող զույգերին։
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից հայտնում են, որ այսօր 3 մ սինքրոն ոստնակացատկում հանդես է գալու Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրների զույգը, իսկ օգոստոսի 12-ին մրցահարթակ դուրս կգան Լև Սարգսյանը և Վարտան Բայանդուրյանը (10 մ աշտարակացատկ):
Ջրացատկի ՀՀ հավաքականը մրցավայր է մեկնել Վլադիմիր Հարությունյան, Ազատ Հարությունյան, Լև Սարգսյան, Վարտան Բայանդուրյան կազմով՝ հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի գլխավորությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան