Հայաստանի Մ-19 հավաքականը 2:3 հաշվով պարտվել է Բելառուսի ընտրանուն
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում նախօրեին կայացել է ընկերական հանդիպում Բելառուսի և Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականների միջև: Հայաստանի թիմը 2:3 հաշվով զիջել է դաշտի տերերին: Հայաստանի Մ-19 հավաքականի կազմում գոլերի հեղինակներ են դարձել Դիրան Արամ Բեբեքյանը և Մարտին Գրիգորյանը:
ՀՖՖ-ից տեղեկանում ենք, որ հաջորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին, ժամը 11:00-ին:
Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝
1. Հարություն Մելքոնյան 4. Կարեն Մուրադյան 2. Սուրեն Հարությունյան 6. Արման Ղազարյան 3. Ֆելիքս Խաչատրյան 7. Դիրան Արամ Բեբեքյան 5. Սերգեյ Մկրտչյան 8. Դավիթ Փարեմուզյան 10. Ժիրայր Շաղոյան 9. Էմմանուել Ներսես Օդեմիս 11. Արամ Քոլոզյան
Պահեստայիններ՝
12. Արթուր Միրոյան 13. Վոլոդյա Սամսոնյան 14. Արսեն Եղիազարյան 15. Կարեն Հովհաննիսյան 16. Էրիկ Ավետիսյան 17. Էդիկ Կիրակոսյան 18. Արամ Խամոյան 19. Աքսել Տաչեդջյան 20. Մարտին Գրիգորյան 21. Գրենիկ Պետրոսյան 22. Նարեկ Գրիգորյան