Ռոնալդուն ուզում է «Յուվենտուս»-ի երկրպագուներին երջանկացնել
«Յուվենտուս»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ անհանգստացած է իտալական ակումբում առաջնախազից առաջ, նաև պատմել է, ինչպես են իրեն ընդունել ակումբում։
«Իմ առաջին գոլը բնական ճանապարհով կստացվի, ես չեմ մտածում դրա մասին։ Գիտեմ, որ պատրաստ կլինեմ դրան, բայց ինքը՝ գոլը, նշանակություն չունի։ Ուզում եմ լինել լավ մարզավիճակում և օգտնել թիմին պարգևներ շահել. սա ամենն է, ինչ մեզ պետք է։
Չգիտեմ, միգուցե «Յուվենտուս»-ի հետ ինչ-որ բան այլ կլինի, բայց հիմա տեսնում եմ, որ թե որքան տարբեր մարդիկ են հավաքված այս ակումբում, ինչքան ընկերական են և նման են ընտանիքի։ Երկրպագուները ևս նման տպավորություն են թողնում։
Ես անհանգստացած եմ, և իսկապես, ուզում եմ երկրպագուներին երջանիկ դարձնել։ Երկար տարիներ խաղացել եմ «Մանչեսթեր Յունայթեդում» և մադրիդյան «Ռեալ»-ում, և հիմա ինձ նոր արկած է սպասում, այնուամենայնիվ, ես մտադիր եմ միշտ հետևել աշխատանքի ու էթիկայի մեթոդին՝ օգնելով թիմին հասնել կարևոր նպատակների»,- Championat-ի փոխանցմամբ՝ ասել է Ռոնալդուն Juventus TV-ի հետ զրույցում։
Հարակից հրապարակումներ`
- «Յուվենտուս» -ում Ռոնալդուի մարզումից առաջին լուսանկարը
- Յուվենտուսը հաղթանակների սովոր հրաշալի մարզիչ ունի. Ռոնալդու
- «Յուվենտուսը» մեկ օրում 55 միլիոն եվրոյի՝ Ռոնալդուի անունով մարզաշապիկ է վաճառել
- Ռոնալդուն բացատրել է «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխվելու իր որոշումը
- Ռոնալդուն տեղափոխվել է «Յուվենտուս»