«Սոյուզմուլտֆիլմ»-ը ներկայացրել է «Վերադարձ Պրոստոկվաշինո»-ի նոր սերիան
«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան YouTube-ի պաշտոնական ալիքում հրապարակել է «Վերադարձ Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի նոր՝ հինգերորդ սերիան: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Պրոստոկվաշինո»-ի նոր սերիան կոչվում է «Շարիկը հեռախոս է ցանկանում»: Այն պատմում է Շարիկ անունով շան մասին, որը փորձում է գովազդել իր բլոգը:
«Սոյուզմուլտֆիլմ»-ը ապրիլի սկզբից սկսել է հրապարակել լեգենդար մուլտսերիալի նոր սերիաները «Վկոնտակտե», «Օդնոկլասսնիկի» սոցցանցերում, ինչպես նաև «Կինո Mail.Ru» կայքի հարթակում, իսկ մայիսի վերջին «Սոյուզմուլտֆիլմ»-ը յութուբյան պաշտոնական ալիք է թողարկել:
Մուլտֆիլմի նոր սերիաներում Շարիկ շանը հնչյունավորել է երաժիշտ Գարիկ Սուկաչովը, փոստատար Պեչկինին՝ դերասան Իվան Օխլոբիստինը, իսկ Քեռի Ֆյոդորի մայրիկին՝ դերասանուհի Յուլյա Մենշովան: Քեռի Ֆյոդորին հնչյունավորել է երիտասարդ դերասան Ալեքսեյ Օնեժենը, իսկ Մատրոսկին կատվին՝ Անտոն Տաբակովը:
Հարակից հրապարակումներ`
- Ուսպենսկին չի իմացել «Պրոստոկվաշինա» մուտֆիլմի համար իր բազմամիլիոնանոց հոնորարի մասին
- «Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի երկրորդ մասը համացանցում կհայտնվի այսօր
- Համացանցում է հայտնվել «Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի շարունակությունից մի հատված
- «Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի շարունակության մեջ երկու նոր հերոս կավելանա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան