Ռումինիայում բողոքի ակցիաների ժամանակ մի քանի հարյուր մարդ է տուժել
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ տուժել է ավելի քան 440 մարդ:
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, տուժածների թվում 24 ոստիկաններ են, վնասվածքներ ստացածներից 65-ը տեղափոխվել են հիվանդանոց:
Ցուցարարները հրդեհել են աղբամանները, հրդեհը մարելու համար իրավապահները ջրցան մեքենաներն են գործի դրել:
Ռումինիայի նախագահը քննադատել է ոստիկանների «դաժան» գործաղությունները, բացատրություն է պահանջել ներքին գործերի նախարարությունից:
Նշենք, որ օգոստոսի 10-ին Բուխարեստում լայնածավալ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Ցուցղարարները պահանջել են ցրել խորհրդարանն ու անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Նրանք ավելի քան 20 պահանջ են ներկայացրել՝ հարկային համակարգիւ, թոշակային բարեփոխումների, սոցիալական օգնության, տնտեսական զարգացման, գյուղատնտեսության, ձեռնարկատիրության ոլորտների վերաբերյալ: