Մահացել է քանդակագործ և նկարիչ Նիկողայոս Նիկողոսյանը
Նախօրեի 99 տարեկանում մահացել է քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկողայոս Նիկողոսյանը։
«Հայրենական մշակույթը ծանր կորուստ է կրել։ 2018 թվականի օգոստոսի 10-ին 100 տարեկանում մահացել է հայրենական քանդակագործության մեծագույն վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Նիկողայոս Նիկողոսյանը»,- ասված է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի հաղորդագրությունում։
Նիկողայոս Նիկողոսյանը ծնվել է 1918 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանում։ 1947 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը։ 1944 թվականից բնակվել և ստեղծագործել է Մոսկվայում։։ ՀՀ և ՌԴ ժողովրդական նկարիչ Նիկողայոս Նիկողոսյանը ժամանակակից հայկական մոնումենտալ քանդակագործության նշանավոր ներկայացուցիչներից է։
Ստեղծել է բանաստեղծ Ավետիք Իսահակյանի», «Պրոֆեսոր Կոնստանտին Իգումնովի», «Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի» և այլ հայտնի մարդկանց դիմաքանդակները։ Նիկողոսյանի մոնումենտալ և մոնումենտալ-դեկորատիվ քանդակներից են՝ Միքայել Նալբանդյանի հուշարձանը (Երևան), Ավետիք Իսահակյանի հուշարձանը (Գյումրի),Եղիշե Չարենցի հուշարձանը (Երևան)։ Արժեքավոր են նաև Նիկողոսյանի՝ Մոսկվայի Նովոդևիչիե գերեզմանատան շուրջ 30 մահարձանները։ Ստեղծել է նաև հաստոցային գեղանկարչության («Ինքնանկար կարմիր գլխարկով», 1977) և գրաֆիկ. («Վարդան Աճեմյանի դիմանկարը», 1974, Երկուսն էլ՝ հեղինակի սեփականություն) գործեր։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան