Վարդան Բոստանջյանի պատգամավորական լիազորությունները դադարացվել են
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վարդան Բոստանջյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է արձանագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Էնֆիաջյան. Բոստանջյանի այս քայլն ունի բացառապես անձնական պատճառ
- Բոստանջյանը հրաժարականի դիմում է ներկայացրել